Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Հակոբյան. «Անկախ ամեն ինչից, 2015 թվականի ապրիլի 24-ը ուժի մեջ է մնում»

Դեկտեմբեր 01,2014 16:51

«Սեպտեմբերի 3-ից հետո մենք տեսնում ենք բռնության հսկայական էսկալացիա»,- այսօր` դեկտեմբերի 1-ին, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Նախախորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանը:

Նրա խոսքերով` եթե մինչեւ 2013 թվականի սեպտեմբերի 3-ը ինչ-որ չափով ոստիկանության գործողությունները փորձում էին համապատասխանեցնել եվրոպական ստանդարտներին, ապա դրանից հետո ոստիկանների աշխատանքի մեթոդաբանությունը փոխվել է. «Ես այս ամենը կապում եմ Մաքսային միության մշակութային արատի հետ»:

Վարդան Հակոբյանը հայտարարեց, որ այդ գործողությունների արդյունքում  հասարակության ակտիվ զանգվածը չի կոտրվում, այլ ավելի ակտիվանում եւ շատանում է. «Այդ բռնությունները բերում են քաղաքացիական հանրության ավելի բյուրեղացման: Իրենք եթե մտածում են, որ արդյունք կունենան, հակառակն է լինելու, իրենց չի հաջողվելու, մոտեցնել են իրենց վախճանին»:

Նա հավելեց` անկախ ամեն ինչից, «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հայտարարած 2015 թվականի ապրիլի 24-ը ուժի մեջ է մնում. «Ոչինչ չի փոխվելու, 2015 թվականի ապրիլի 24-ը կայանալու է` անկախ նրանից, թե ո՞վ կիրականացնի դա, նույնիսկ եթե ղեկավար կազմից ոչ մեկը չլինի Հայաստանում կամ նույնիսկ, եթե ոչ ոք կենդանի չլինի, դա լինելու է: Նախատեսված են բոլոր ճանապարհները, բոլոր իրավիճակները: Մենք այլեւս ժամկետ չունենք, մենք չունենք բավարար թե’ մարդկային ռեսուրս, թե’ ազգային կարեւոր իրադարձություն, որը կարող է մեր մեջ արթնացնել պաշտպանական բնազդը, որպեսզի հասկանանք, որ մենք այսօր ապրում ենք կատարյալ ցեղասպանություն, 20 տարուց ավելի է 2 միլիոնից ավել մարդու վտարել են Հայաստանից, սա եւս ցեղասպանություն է: Եվ եթե մենք չենք ուզում որպես ազգ, որպես պետություն վերանալ, ապա դա այն վերջնաժամկետն է, որը գոյություն ունի մեր բոլորիս համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031