Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքով սահմանված կարգով վարչական տույժերի կենթարկվեն բոլոր նրանք, ովքեր աղբը կթափեն ոչ սահմանված վայրերում

Դեկտեմբեր 01,2014 16:49

Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով աղբահանության և սանմաքրման միջազգային օպերատորի աշխատանքների մեկնարկին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին խստորեն հանձնարարել է վարչական տույժեր կիրառել ոչ սահմանված վայրերում աղբ թափողների նկատմամբ:

«Անկախ աղբահանության և սանմաքրման միջազգային օպերատորի աշխատանքների մեկնարկից, ինչի արդյունքում, վստահ եմ, որ արդեն առաջիկայում կունենանք որակյալ սպասարկում, մաքուր մայրաքաղաք ունենալու հարցում առանձնակի կարևոր է նաև մեր բնակիչների վերաբերմունքը մայրաքաղաքի նկատմամբ: Եղեք հետևողական և օրենքով սահմանված կարգով վարչական տույժերի ենթարկեք բոլոր նրանց, ովքեր աղբը կթափեն ոչ սահմանված վայրերում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Ձմռան նախապատրաստական աշխատանքների մասով էլ հանձնարարվել է շարունակել ծանուցման գործընթացն ու տնտեսվարողներին մեկ անգամ ևս զգուշացնել, որ ապահովեն Երևանի ավագանու կողմից սահմանված պարտադիր բարեկարգման նորմերը և կատարեն իրենց օբյեկտների հարակից տարածքները մաքրելու մասով ստանձնած պայմանագրային պարտավորությունները:

Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում արդեն իսկ մեկնարկել են ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները: Հանձնարարվել է այս գործընթացին մասնակից դարձնել նաև մասնավոր տնտեսվարողներին:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031