Դոհայում ընթացող Qatar Masters Open ներկայացուցչական մրցաշարի հինգերորդ տուրից հետո գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը 3,5 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 29-րդ հորիզոնական` շրջանցելով Հայաստանի ազգային հավաքականում իր թիմակից Սերգեյ Մովսիսյանին: Վերջինը երիտասարդ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանի հետ միասին վաստակել է 3,0 միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` qatarmastersopen.com-ի