Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր պետական այցով ժամանել է Թուրքիա: Անկարայում նա բանակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ինչի ընթացքում քննարկվելու են Սիրիայի, Ուկրաինայի և Կիպրոսի խնդիրները, երկու երկրների միջև ռազմա-տեխնիկական, էներգետիկ, տնտեսական համագործակցության հարցերը, հայտնում է «Տասս»-ը:
ՌԴ խորհրդական Յուրի Ուշակովի խոսքերով, պետական այցի ձևաչափը, որը նախագահական այցերի ամենաբարձր մակարդակն է, ընտրվել է թուրքական կողմի առաջարկով:
Պուտինն ու Էրդողանը անցկացնելու են Համագործակցության խորհրդի բարձր մակարդակի հինգերորդ նիստը, որը տեղի ունենում տարին մեկ ՌԴ-ում և Թուրքիայում հերթականությամբ.
«Դա մի ղեկավարման մարմին է, որը մշակում է ինչպես ռազմավարության, այնպես էլ երկու երկրների հարաբերությունների զարգացման հիմնական ուղղությունները, համակարգում է քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար կարևոր ծրագրերի իրականացումը», – բացատրել է Ուշակովը:
Կարդացեք նաև
Նախորդ պետական այցը Պուտինը կատարել էր Հայաստան, 2013թ. դեկտեմբերի 2-ին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ