Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը` գործարարներին. «ԵՏՄ-ին անդամակցությունից առաջին տուժողը հենց դուք եք լինելու»

Դեկտեմբեր 01,2014 16:20

«Եկեք մի պահ մտածենք, թե ինչ քաղաքական հետևանքներ է ունենալու այսպիսի պայմանագրի վավերացումը ՀՀ ԱԺ-ում: Հաշվի առեք, թե ինչ է տեղի ունենալու ՌԴ-ի հետ երկու տարի հետո: Ո՞ւր ենք մենք գնում»,-այսօր ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի աշխատանքների ընթացքում հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով ՀՀ-ի` ԵՏՄ անդամակցության մասին պայմանագրին: Տիկին Փոստանջյանը հիշեցրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, թե ռուսական ռազմաբազան չի էլ հեռացել տարածաշրջանից և մտահոգություն հայտնեց, որ դա ՀՀ ինքնիշխանության կորստի վտանգ է պարունակում:  Այնուհետև դիմելով խորհրդարանի գործարար-պատգամավորներին, նշեց, թե, իհարկե, իրավունք չունեին լինելու խորհրդարանում, բայց առաջին տուժողը հենց իրենք են լինելու:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. վահան says:

    Եթե այդպես լինի, լավ է, ես համաձայն եմ՝ թող մեր մի աչքը հանեն, իրենց երկուսը: Բայց էլի պլստալու են …

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031