Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Դեկտեմբեր 01,2014 16:14

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ Հայկ Կյուրեղյանի գործով երրորդ դատական նիստը եւս հետաձգվեց ամբաստանյալի ոտքի չկանգնելու պատճառով, ինչը գնահատվեց դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք:

DAT2

Դատավոր Արմեն Բեկթաշյանը բացատրեց քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դատական նիստի կարգը եւ դատարանի կողմից նախազգուշացրեց ամբաստանյալ Հայկ Կյուրեղյանին: Այնուհետեւ, դատավոր Արմեն Բեկթաշյանը ամբաստանյալին դիմեց` բացատրելու, թե ինչո՞ւ պաշտպան Արա Զաքարյանը դատական նիստին չի ներկայացել, ինչին Հայկ Կյուրեղյանը կրկին ոտքի չկանգնելով պատասխանեց. «Չեմ կարող բացատրել, բայց ես ցանկություն ունեմ հրաժարվել պաշտպանից եւ շարունակելու եմ չկանգնել»: Դատավոր Արմեն Բեկթաշյանը ընթերցեց նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածը, որով սահմանվում է պաշտպանից հրաժարվելու կարգը: Եվ քանի որ դատարանը չունի պատշաճ հրաժարում, դատավորը հայտարարեց, որ նիստը չի կարող շարունակվել: Նիստը հետաձգվեց մինչեւ դեկտեմբերի 17-ը, ժամը 12:00-ը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031