Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Շաբոյան. «Գնային բարձրացումները համահունչ են եղել դրամի փոխարժեքի հետ» (Տեսանյութ) 

Դեկտեմբեր 01,2014 16:11

Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ դրամի արժեզրկումը գնաճի վրա, պատասխանեց, որ հանձնաժողովը պարբերաբար դիտանցումներ է իրականացնում այն ապրանքային շուկաներում, որտեղ կան խոշոր տնտեսվարողներ՝ թույլ չտալու նրանց իրականացնել գնային չարաշահումներ:

«Վերջին դիտանցումն իրականացրել ենք նոյեմբերի 26-ին, որի ժամանակ պարզել ենք, որ տեղի են ունեցել գնային բարձրացումներ, դրանք հիմնականում ներմուծված ապրանքների դեպքում էին: Երբ գնային բարձրացումները համեմատում ենք դրամի փոխարժեքի հետ, ապա տեսնում ենք, որ գնային բարձրացումները համահունչ են: Այս պահի դրությամբ մեր մասնագետները ուսումնասիրություններ եւ գնագոյացման հաշվարկներ են իրականացնում»:

Հանձնաժողովի նախագահը ներկայացրեց, որ թանկացումները եղել են հիմնականում շաքարավազի, կարագի, ձեթի, ալյուրի, ոսպի շուկայում:

Պրն Շաբոյանը նշեց, որ կաթնամթերքի գծով գնային փոփոխություններ տեղի չեն ունեցել: Լրագրողների դիտարկմանը, որ «Աշտարակ Կաթ» ընկերությունն արդեն թանկացրել է իր կաթնամթերքը, չնայած նրան, որ գյուղացիները նշում են, որ նույն գնով են կաթը տալիս, պրն Շաբոյանը պատասխանեց, որ ուսումնասիրություն կիրականացնեն այդ ուղղությամբ. «Եթե կլինեն գնային փոփոխություններ, ապա կիրականացնենք ուսումնասիրություն»:

Բենզինի շուկայում, ըստ պրն Շաբոյանի, գները նույնպես սկսել են նվազել օգոստոս ամսից. «Վաճառքի եւ ձեռքբերման գները նվազել են 5-6 տոկոսով»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031