Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյան. «Ունիվերսալ տղա եմ ես»

Դեկտեմբեր 01,2014 16:08

«Մալաթիայում վերջին տարիներին տարբերություն չե՞ք զգում: Կա՞ տարբերություն, թե՞ չկա»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում պատգամավոր Սամվել Ալեքսանյանը այսպես սկսեց ներկայացնել, թե ինչքան լավ բաներ է արել Մալաթիայի համար:

Մեր դիտարկմանը, որ երբ Մալաթիայի փողոցներում եզրաքարերը շուտ-շուտ փոխում են, մտածում ենք, որ դա Ձեր բիզնեսի համար է արվում. քարի արտադրամաս ունեք, ուզում եք այդ քարերը բյուջեի հաշվին թանկ գներով վաճառել մեզ վրա՝ նա պատասխանեց. «Հլը դու գնա նայի՝ ես պետական մի հատ տենդերի մասնակցած կա՞մ, թե՞ չկամ:  Նայի որեւիցե մի տեղ»:

Մեր դիտարկմանը, որ Դուք որեւէ տեղ Ձեր անունով չկաք, որ նայենք ու գտնենք որտեղ կաք, որտեղ՝ չէ՝ նա պատասխանեց. «Ես ոչ մի տեղ չկամ, ոչ էլ էդ բաների հետ կապ ունեմ: Ինչի՞ եք էդ ձեւ մտածում: Ես տենդերների հետ ի՞նչ կապ ունեմ: Նախ, ես քարի ցեխ չունեմ, ո՞վ է ասում, որ ունեմ, երկրորդն էլ՝ տենդերի չեմ մասնակցում»:

Երբ ասացինք, որ Եռաբլուրի բլուրներից մեկը նա իրենով է արել եւ այնտեղից օրական մի քանի մեքենայով քար է դուրս  բերվում, այդ քարն ո՞ւր է գնում՝ նա պատասխանեց. «Եռաբլուրի էդ բազալտը շիբին են աղում՝ բետոնի մեջ: Էդ բազալտ է, դրանով բորդյուր չեն անում, տանում աղում են, որ բետոնի մեջ դնեն: Լավ չի՞, որ անում ենք: Տեղ չկա լցնելու, բետոնի մեջ ենք լցնում: Տեսնո՞ւմ եք, ունիվերսալ տղա եմ ես»:

Ի դեպ, լուսանկարում պատկերված Արտաշես Գեղամյանի գիրքը նրան էր ուղարկել հեղինակը՝ որպես նվեր: Սամվել Ալեքսանյանը նվերը ստանալով՝ թերթեց, շուռումուռ տվեց եւ լուսանկարվեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031