Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյան. «Ես Մալաթիա հիվանդանոցի հետ ի՞նչ գործ ունեմ, որ խառնվեմ իրենց գործերին»

Դեկտեմբեր 01,2014 15:52

«Ես խաբար չեմ, բայց ես գիտեմ, որ տվյալ մարդուն հեռացրել են գործից»,- այսօր պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Aravot.am-ի հետ զրույցում այսպես պատասխանեց մեր հարցին, թե Մալաթիա հիվանդանոցում առանց վերջույթների ծնված նորածնի դեպքը վա՞տ է անդրադարձել իր հիվանդանոցի հեղինակության վրա:

Պարոն Ալեքսանյանը հայտարարեց. «Ես հիվանդանոցի հետ ի՞նչ գործ ունեմ, որ խառնվեմ իրենց գործերին, խաբար չեմ»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ Մալաթիայի բնակիչներին բարեգործական հիմունքներով մինչեւ ե՞րբ է լավաշ բաժանելու եւ հնարավո՞ր է ընդլայնի ծրագիրն ու սկսի լավաշ բաժանել մեր ողջ ազգաբնակչությանը՝ նա պատասխանեց. «Ինչքա՞ն եք ուզում տեւի, եթե չեք ուզում՝ դադարացնեմ»:

Նշենք, որ լավաշի հերթը մի քանի հարյուր մետր է արդեն ձգվում: Բնակիչները՝ սայլակներով, երեխաները գրկներին, ժամերով հերթ են կանգնում՝ Սամվել Ալեքսանյանի ձրի լավաշը ստանալու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031