Թուրքիան Ադրբեջանին հրավիրել է ներկա լինելու Մեծ քսանյակի գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու 2015թ. Անթալիայում, «Հաքքին.ազ»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը՝ նշելով, որ Ադրբեջանի ներկայությունը Մ20 գագաթնաժողվին հատուկ նշանակություն ունի Թուրքիայի համար:
Նա նաև հայտնել է, որ դեկտեմբերի 1-ից Մ20-ը գլխավորում է Թուրքիան:
Բաբաջանը հույս է հայտնել, որ իրենց մոտ անցկացվելիք գագաթնաժողովի ժամանակ Անկարան «հնարավոր կդարձնի Մեծ քսանյակի անդամ երկրների և ավելի քիչ զարգացած պետությունների միջև երկխոսությունը` նվիրված տնտեսական անհավասարությանը»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև