Միջազգային բիզնես խորհրդատու Ջեյսոն Ուայթին տեղեկացնում ենք, որ երկրում օլիգարխիան լուրջ դեր ունի, եւ մոնոպոլիան է հիմնականում դառնում պատճառ, որ շատերը հիասթափվում, նոր բիզնես չեն հիմնում կամ ներդրումներ չեն անում: «Այո, գիտեմ դրա մասին»,- ասում է նա, ավելացնում, որ այս դեպքում պետք է ընտրել մի շուկա, մի դաշտ, որտեղ օլիգարխիան քիչ դեր ունի եւ սկսել այդտեղից:
Հայաստանում նոր բիզնես հիմնել ցանկացողներին էլ խորհուրդ է տալիս սկսել փոքրից, բայց աշխատել դրսի հետ համագործակցություններ փնտրելու վրա. «Ես նկատել եմ, որ հայերը Հայաստանից դուրս այլ երկիր չեն տեսնում, այնինչ եթե դու չաշխատես դրսի հետ, չփորձես համագործակցել նրանց հետ, կձախողվես ցանկացած դեպքում»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է նա:
Թե ինչ պատճառներ է առաջ բերում բրիտանացի միջազգային բիզնես խորհրդատու Ջեյսոն Ուայթը Հայաստանում ներդրումներ անելու համար, կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ 360opps.com-ի