Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դիզենտերիայի հարուցիչը հնարավոր է Եղվարդի մանկապարտեզի աշխատակցից է անցել սննդին (Տեսանյութ) 

Դեկտեմբեր 01,2014 15:12

Aravot.am-ը հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ վիճակում են թունավորումով Երեւանի եւ Նարիրիի հիվանդանոցներ տեղափոխված Եղվարդի մանկապարտեզի երեխաները եւ արդյոք հստակ պարզվե՞ց, թե ինչն էր երեխաների թունավորման պատճառը:

Բժիշկ Ասոյանն ասաց, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող երեխաներն այսօր դուրս են գրվել, մնացած երեխաներն էլ հերթով ապաքինվում եւ տուն են գնում:

Ըստ Արա Ասոյանի, թունավորման պատճառը եղել է սննդում առկա դիզենտերիայի հարուցիչը, որը բժիշկը չի բացառում, որ աշխատակիցներից անցած լինի:

Պարոն Ասոյանի մեկնաբանությունները` տեսանյութում

Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը նույնպես վստահեցրեց, որ թունավորված երեխաների վիճակն արդեն լավ է: Փոխնախարարի տվյալներով, Եղվարդից, ընդհանուր առմամբ, դիմել են 108 երեխա, որից 75-ը հոսպիտալացվել են:

Երեխաները բուժօգնությունը ստացել են անվճար

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031