«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ափսոսում է, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախաձեռնության հարցում չի խորհրդակցել իր հետ, այլ դիմել է խմբակցություններին:
«Եթե ինձ դիմած լիներ, մեկ-երկու ուղղություն կտայի»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Հետո գովեց պատգամավորին, ասաց երիտասարդ լավ քաղաքական գործիչ է ու հիշեց նախորդ տարի նախագահական հետընտրական շրջանը. «Նիկոլը ինձ չզորակցեց նախընտրական շրջանում, բայց հետո, երբ տեսավ հաղթել էի ժողովրդի պահանջով եկավ ու զորակցեց: Ի տարբերություն ուրիշների, որոնք ուշացումով եկան ու պահանջեցին, որ իշխանությունը իրենց հետ կիսվի, նա եկավ ու ասաց, որ ոչ մի պատասխանատվություն չի վերցնի, ափսոս»:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ կողմ է նախաձեռնությանը, որովհետև չընտրված նախագահ ունենք, բայց.«Նիկոլի հիմնավորումներում բացակայում է հենց այս կետը, որ նա չընտրված, կեղծված նախագահ է: Բոլոր դեպքերում հարգում եմ նրա այդ քայլը, բայց բացակայում է հիմնաղբյուրը, որը կարող էր ուժեղացնել: Հաջողություն եմ մաղթում, խմբակցությունը կորոշի այնպես, ինչպես կորոշի»:
Հարցին, թե միայն Զարուհի Փոստանջյանն է միացել, միայն նա՞ էր ազատ, ինչպե՞ս կմեկնաբանեք, նա շարունակեց, որ ազատ լինելու խնդիր չկա ու հիշեցրեց, որ Զարուհի Փոստանջյանն էլ վերապահումներ ունի:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ