Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյանը 3 պատճառ է նշում իմպիչմենտի նախագիծը ներկայացնելու համար

Դեկտեմբեր 01,2014 14:41

Այսօր լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես եկավ:

Նա ասաց. «Ցավով եմ արձանագրում, որ հնարավոր չեղավ հավաքել 44 ստորագրություն: Հայտնում եմ, որ նախագիծը մնալու է ԱԺ-ում, որոշակի լրամշակումից հետո այն որպես օրենսդրական նախաձեռնություն կդրվի շրջանառության մեջ: Սա նշանակում է, որ հարցն առնվազն պետք է  քննարկվի գլխադասային հանձնաժողովում եւ քվեարկության դրվի նիստում՝ օրակարգում ընդգրկվելու համար:

Վերջին օրերին մամուլում եւ սոցցանցերում տարբեր վարկածներ են առաջ քաշվել՝ նախաձեռնության շարժառիթների մասին: Հարկ եմ համարում պարզաբանել, թե որոնք են նախաձեռնության պատճառները:

1. Վերջին տարիներին քաղաքական խմորումները ներքաղաքական կյանքում առաջացրել են բազմաթիվ անորոշություններ, սույն նախագծով քաղաքացիական պայմանագիր միավորումը հիշեցնում ՀՀ-ում հատկացված աղետալի իրավիճակի առանցքային պատասխանատուների  եւ նրանց գործունեության քրեաիրավական բնույթի մասին:

Pashinyan-3

2. Նախագծում հիմնականում արծարծված են հարցեր, որոնց անդրադարձել եմ խորհրդարանական գործունեության ընթացքում: Սա արձանագրում է, որ, խորհրդարանի ամբիոնից բարձրացված հարցերի լուծման գործում լինելու եմ հետեւողական, պատգամավորական լիազորություններս լիարժեք օգտագործելու եմ՝ արծարծված հարցերս հանրային քաղաքական օրակարգում պահելու եւ դրանց լուծմանը հասնելու համար:

3. ԱԺ պատգամավոր եմ ընտրվել ՀԱԿ դաշինքի համամասնական ցուցակով, որի նախընտրական ծրագրի առանցքային դրույթներից մեկը Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը հասնելն է: Վերջին 2.5 տարիների ընթացքում իմպիչմենտի հարցի հարուցման համար հանդես եմ եկել մի քանի անգամ: Հանդես եմ եկել նաեւ հրապարակային՝ «Սիվիլնեթի» եթերից: Ի վերջո համոզվելով, որ այդ ֆորմատներով իմպիչմենտի հարց չի հարուցվելու, սույն նախագծով հարկ եմ համարել վերահաստատել հավատարմությունս ընտրողների առաջ ունեցած պարտավորությանը:

Անհրաժեշտ եմ համարում վերահաստատել, որ պատրաստ եմ միանալ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու ցանկացած նախաձեռնության, որը կհարուցվի խորհրդարանական որեւէ ուժի կամ պատգամավորի կողմից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031