«Հստակ ձեւով ասել եմ, որ առաջ շարժվելու համար անհրաժեշտ է, որ խորհրդարանական ուժերը ժողովրդի առջեւ հուշագիր ստորագրեն ու ասեն՝ ինչ է շարժման անունը, ինչ նպատակներ ունեն եւ ներկայացնեն որոշումներ կայացնելու մեխանիզմը: Պետք է մեր մոտեցումները լինեն հրապարակային, հույս ունեմ, որ այս համագործակցությունը կշարունակվի: Խորհրդարանում լավ համագործակցել ենք, սա աննախադեպ համագործակցություն է խորհրդարանական պատմության մեջ: Չեմ կարծում, որ այս համագործակցությունից դուրս գալու հարց է դրված»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Դիտարկմանը, թե եռյակի այս ամիսների համագործակցությունը ոչինչ չտվե՞ց, որ դեռ նոր պետք է հստակեցվեն նպատակները, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց.«Խոսքը ու գործը տարբերվում են իրարից: Մենք ունենք փոխզիջումներ, փոխադարձ հարգանք հանուն միասնական նպատակի, բայց եկել է խաչմերուկը, որ պետք է որոշենք՝ որն է մեր նպատակը: Նպատակը պետք է լինի ինքնիշխան Հայաստան, ամբողջական իշխանափոխություն, որը նշանակում է նախագահական ու խորհրդարանական նոր ընտրություններ, հետո ժողովրդին պատկանող իշխանությունը թող որոշի՝ ինչ է անելու: Միաձայն նպատակի ու միջոցների մասին հրապարակից չի հայտարարվել, հույս ունեմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում դա տեղի կունենա, որովհետեւ չի կարելի ժողովրդին բերել ու հերթական արձակուրդի ուղարկել»:
Կարդացեք նաև
Նա նաեւ հիշեցրեց, որ առաջիկա ուրբաթ օրը Երեւանում, հաջորդ օրն էլ Վանաձորում ու Գյումրիում տեղի կունենա իրենց քաղաքացիական ժողովը, ասաց՝ դեռ չգիտի եռյակի մյուս ուժերի ներկայացուցիչներ կմասնակցե՞ն, թե՞՝ոչ. « Հարցական չունեմ, որ կունենանք որակյալ հավաք, որակը քանակ է ծնում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ռաֆֆի ջան, եթե կարծիք ու առաջարկ կար, նախ իրար տեսնեիք, որոշեիք, նոր մեջտեղ հանեիք: Արջը չբռնած, ամեն մեկն արդեն ուզում է ինքը թամադա լինի! Դուք մի կողմից, Նիկոլը մյուս, սառը ջուր եք լցնում մարդկանց գլխին: Եղբայր! Կամ նույն դհոլը խփեք կամ մի կողմ քաշվեք! Ճիշտ ու սխալի ժամանակ չէ!