Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պետությանը, ՏԻՄ-երին չի թույլատրում նվիրատվություն անել ու հատկացնել կուսակցություններին, նաեւ՝«Օրինաց երկրին»

Դեկտեմբեր 01,2014 14:24

ՀՀ վարչական դատարանում ՀՀ կրթության և գիտության նախարարության «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ներկայացուցիչ Գնել Մուղնեցյանը ներկայացրեց իրենց հայցի առարկան, ասելով, որ վիճարկվող հողը հատկացված է եղել իրենց, եւ Երեւանի քաղաքապետն իր որոշմամբ չի վկայակոչել իրավական ակտերը:Երբ «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչն ասաց, թե «կողմն ամեն ինչից բոլ-բոլ ունի», հետեւեց պատասխանը.«Դուք էլ օրինաց երկիր» ունեք»:

«Օրինաց երկիր» կուսակցության վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ վարչական դատարան էր ուղարկվել թիվ ՎԴ/3549/05/14 վարչական գործն ըստ հայցի՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ Կառավարության, երրորդ անձ «Օրինաց երկիր» կուսակցության՝ Երևանի քաղաքապետի 14-11-2008թ թիվ 5309-Ա որոշումը և նույն օրը տրված 02/18-27908 քանդման թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջների մասին :

22.10.2014թ. ստացվել է ՀՀ վարչական դատարան:

Վարչական գործը բաղկացած էր 2 հատորից` հատոր 1-ը բաղկացած 84 թերթից, հատոր 2-ը՝ բաղկացած 94 թերթից:

22.10.2014թ. -ին ստացված գործով այսօր նախնական դատական նիստն էր, դատավոր Նարինե Բաղդասարյանի նախագահությամբ:

«Օրինաց երկիրը» ներկայացնում էր փաստաբան Անահիտ Սարգսյանը, երրորդ կողմ ճանաչված պետգույքի կառավարման վարչությունը՝ Արկադի Պետրոսյանն ու Անգելինա Ավանեսյանը, իսկ ագրարային համալսարանի ներկայացուցիչն էր Գնել Մուղնեցյանը: Երրորդ կողմ ճանաչված քաղաքապետարանի իրավաբանական բաժնի աշխատակից Արամ Մարտիրոսյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի լիազորագրով ոչ միայն ճանաչվել էր քաղաքապետարանի ներկայացուցիչ, այլ՝ ՀՀ կառավարության :Սա այն դեպքում, երբ կառավարությունն իր ներկայացուցչին ուղարկել էր այս գործով:Ի դեպ, անշարժ գույքի պետական կոմիտեն բացակայում էր, եւ դատարան ոչ միայն չէր ներկայացրել առարկությունները, այլ միջնորդություն՝ նիստը հետաձգելու կամ այլ հերթի նշանակելու մասին:

Մինչ դատաքննության փուլ անցնելը, դատարանը հնարավորություն տվեց հայցվորին ներկայացնել հայցի առարկան՝ ապացույցների բեռը վերջում թողնելով քաղաքապետարանի «համեստ»ուսերի վրա:

Գնել Մուղնեցյանը հայտնեց, որ Տերյան -74 գույքի նկատմամբ 2008թ. նոյեմբերի 14-ին վարչական ակտ է կայացվել, որով «Օրինաց երկիր» կուսակցությանը հատկացվել է եւ տրվել գույքի օգտագործման իրավունք:Սա այն դեպքում, երբ գույքը հատկացվել է մեկ այլ որոշմամբ ագրարային համալսարանին:

Ագրարային համալսարանի ներկայացուցիչը հղում արեց այդ որոշումից, մասնավորապես, նկատելով, որ քաղաքապետը հղում արած «հողամասն այդ մակերեսով» չի էլ հատկացրել նախկինում : Նկատի ուներ 2007թ. փետրվարի 27-ի որոշումը:

Ըստ հայցվորի, քաղաքապետն իր որոշմամբ ոչ միայն խախտել է «Հողային օրենսգիրքը»,այլ նաեւ կուսակցությունների մասին օրենքը, որով չի թույլատրվում պետական, ՏԻՄ-երի կողմից նվիրատվություն, անհատույց օգտագործման իրավունք տալ կուսակցություններին:Հողը կառավարության որոշմամբ հատկացվել է ագրարայինին:

Նա դատարանի ուշադրությունը գրավեց այն հանգամանքի վրա, որ ավելի շուտ գրանցվածները ունեն պաշտպանության իրավունք, եւ իրենց սեփականությունն ավելի վաղ է գրանցվել, քան կուսակցությանը:

Դատարանից կողմը խնդրել էր վերացնել քաղաքապետի որոշումը, ՕԵԿ-ի անունով տրված գույքի գրանցման վկայագիրը, կողմերի միջեւ նախկինում կնքված պայմանագիրը:

Այս խճճված վեճի ժամանակ հարցումներ են ուղարկվել տարբեր պետական մարմիններին, այդ թվում նաեւ կրթության եւ գիտության նախարարին:

Ըստ նախարար Ա.Աշոտյանի էլ՝ հողամասը պատկանում է ագրարային համալսարանին եւ այն չի վերցվել:

Առանձին պարզաբանումներ եղան գույքի մաս կազմող ավտոտնակի, տարածքի անվանման, չափերի մասին:

Ներկայացվեց նաեւ գլխավոր հատակագիծը, որը դիտվեց կողմերի կողմից:

«Օրինաց երկիրը» հայցին դեմ արտահայտվեց, ասելով, որ գույքն իրենց անունով է գրանցված, որ հաջորդ նիստին կներկայացնի իրենց առարկությունները, իսկ հայցվորն էլ ասաց, որ «ավտոտնտեսության մաս» կազմել չի կարող վիճելի ավտոտնակը:

Նկատենք, որ կողմերից մեկը՝ պետգույքի կառավարման վարչությունը որեւէ փաստաթուղթ չէր ստացել մինչ դատարան հրավիրվելը, եւ անգամ միջնորդեց, որ տրամադրվեն դրանք, որպեսզի իրենց դիրքորոշումը կարողանան ներկայացնել:

Դատաքննությունը նշանակվեց դեկտեմբերի 15-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031