Լրագրողներից մեկը ասուլիսի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանին հիշեցրեց ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանի մեկնաբանությունը իր ասածների վերաբերյալ, թե եռյակը միասնական չէ, միասնական օրակարգ չունի : Հիշեցնենք, որ այդ հարցում խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ հակառակ կարծիքն էր հայտնել, ինչից հետո Լյուդմիլա Սարգսյանն ասել էր, որ «Ժառանգության» մասով մի փոքր դժվար է կողմնորոշվել, որովհետեւ ամեն մեկը մի բան է ասում: Տվյալ դեպքում չեմ կարծում, որ այդ կարծիքը կիսում է Ռուբիկ Հակոբյանը՝ խմբակցության ղեկավարը, որովհետեւ գիտեմ նրա տրամադրությունները: Դա մի վատ բանի մասին է խոսում՝ «Ժառանգություն» կուսակցության ներսում ամեն ինչ նորմալ չի, չի քննարկվում ներսում հետո ներկայացվում:
«Ով է ներկայացնում «Ժառանգության» տեսակետը, լրագրողի հարցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակեց.ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» տարրական տարբերություններ ունեն գաղափարական ու կազմակերպչական մասով, մենք չունենք անհատի պաշտամունք, ունենք գաղափարների ու մտքերի ազատ մրցակցություն, ամեն մեկը, որ նստում է այդ սեղանի շուրջ, իր տեսակետն է հայտնում: Մենք կարգապահության պակաս ունենք, դա իմ բացթողումն է, երեւի պետք է շտկել, բայց մեզ մոտ ազատ քաղաքացիներ կան, հպարտ եմ մեր գործընկերներով: Էական հարցերի վերաբերյալ չկան տարաձայնություններ, իսկ այդ հարցերն էն ՝ ՀՀ ինքնիշխանություն, ՀՀ քաղաքացու ազատությունը ըստ Սահմանադրության եւ ազգային շահը, բայց կան տեսակետների շեշտադրումների տարբերություններ:
Ռուբեն Հակոբյանը ներկայացնում է խմբակցությունը, Անահիտ Բախշյանը «Բարեւ Երեւան» դաշինքը, խնդրում եմ չփնտրեք անհարկի տարբերություններ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ