«Հայտարարում եմ, որ ՀԱԿ-ը չի մասնակցելու քվեարկություններին»,-ՀՀ ԱԺ նիստի ժամանակ, մինչ ՀՀ ԱԺ-ի՝ ՀՀ կառավարության որոշումները քվեարկության դնելը հայտարարեց ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա այս որոշումը պատճառաբանեց նրանով, որ քվեարկությունն անցնում է ՀՀ ԱԺ կանոնակարգի մասին օրենքի խախտումով ու հավելեց. «Մենք ընդհանրապես դատապարտում ենք ձեր մոտեցումը, թե բերեք փաթեթով չքննարկված օրենքներ դակենք ԱԺ-ում: Մենք չենք մասնակցելու քվեարկությանը»:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը արձագանքեց. «Բանից դուրս է գալիս՝ դուք ինչ ուզում, ասում եք, ես էլ ինչ ուզում, անում եմ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ