Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը բոյկոտեցին նպաստների մասին խնդրահարույց որոշման քվեարկությունը. որոշումն ընդունվեց

Դեկտեմբեր 01,2014 13:55

ՀՀ ԱԺ-ն ընդունեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու՝ ՀՀ կառավարության որոշումը:

Մինչ քվեարկությունը ՀՅԴ, ԲՀԿ, ՕԵԿ խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին, թե չեն մասնակցելու քվեարկությանը:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց. «Քանի որ մենք դեմ ենք ժամանակավոր անաշխատունակության մասին օրենքում կատարվելիք փոփոխություններին, ՀՅԴ-ն չի մասնակցելու քվեարկությանը»:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Պաշտոնյաների կանայք 10,20, 30 միլիոն դրամի նպաստներ են ստացել, ինչի մասին բազում մտահոգություններ կան: ԲՀԿ-ն ևս չի մասնակցի այս հարցի քննարկմանը, մինչև նախագիծը չբերվի այն տեսքին, որ հնարավոր բոլոր ռիսկերը նվազեցվեն»:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, թե իրենց առաջարկություններն էլ չեն ընդունվել, ուստի իրենք էլ չեն մասնակցի քվեարկությանը:

ՀՀԿ խմբակցությունից Հակոբ Հակոբյանը, արձագանքելով Նաիրա Զոհրաբյանին ասաց. «Նաիրա Զոհրաբյանն արտահայտվեց ոչ ճիշտ, քանի որ այս փոփոխություններով ունենք սահմանափակում և բարձրաստիճան պաշտոնյա կանայք այլևս այդ գումարը չեն ստանա…եթե դեմ եք, որ մայրերը չաշխատեն ու գումար ստանան, դեմ քվեարկեք»: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը շեշտեց, թե ինքը կողմ է քվեարկելու:

Քվեարկության արդյունքում «կողմ» ձայների մեծամասնությամբ ՀՀ ԱԺ-ն ընդունեց ՀՀ կառավարության որոշումը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031