Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը Զարուհի Փոստանջյանին հորդորեց նախ մտածել, հետո օրենքի նախագիծ ներկայացնել

Դեկտեմբեր 01,2014 13:40

ԱԺ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի աշխատանքների ընթացքում թեժ քննարկում ծավալվեց  ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների և այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» նախագծի շուրջ:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանության չի արժանացրել նախագիծը: Այս առիթով Զարուհի Փոստանջյանը, դիմելով Գալուստ Սահակյանին, հայտարարեց. «Երբ բացեցիք այսօրվա նիստը, նշեցիք, որ Բոլիվիան ճանաչել է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ոճրագործությունը, բայց նաև հայտնեցիք, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն չի տվել իմ օրինագծին՝ դատապարտել օսմանյան կայսրությունում այլ ազգերի՝ հույների, ասորիների ցեղասպանությունը: Ես ուզում եմ պարզաբանեք, թե ձեր կուսակցությունը՝ՀՀԿ-ն և ՀՀ ԱԺ-ն վերջիվերջո ե՞րբ պիտի ճանաչի այլ ազգերի ցեղասպանությունը ևս: Եթե մենք չենք դատապարտում, ինչու՞ այլ ազգերից պիտի պահանջենք»:

Գալուստ Սահակյանը պարզաբանեց, թե այդ նախագծի ներկայացման ժամանակը դեռ չէ և հորդորեց. «Յուրաքանչյուր օրենք, նախագիծ ներկայացնելուց առաջ նախ պետք է մտածել՝ արդյո՞ք դա հարմար ժամանակահատված է մեզ և այլ երկիրների համար»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը հայտարարեց, թե գնահատում է Զարուհի Փոստանջյանի սրտացավությունը, սակայն «ռեալ պոլիտիկի պայմաններում դա բավարար չէ»: Նա նկատեց, թե  օրենքը խոցելի է: Զարուհի Փոստանջյանը արձագանքեց. «Ռեալ պոլիտիկ եք ուզում ասել, թե ինչ, բայց հենց այդ համատեքստում եմ ես ներկայացրել նախագիծը»: Այնուհետև անդրադարձավ հայ-թուրքական արձանագրություններին. «Ցանկալի կլինի, որ ձեր այդ չարաբաստիկ հայ թուրքական արձանագրությունները հանեք մեր խորհրդարանի օրակարգից և իրապես ուղարկեք գրողի ծոցը»:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե գաղափարը ողջունելի է, քանի որ Օսմանյան ցեղասպան քաղաքականությունը պետք է դատապարտել, և շուտով կպատրաստեն այս առումով հայտարարություն:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, թե նախագծում եղել են փաստագրական սխալներ, որոնք ծիծաղելի իրավիճակի մեջ կդնեն ՀՀ ԱԺ-ն:  ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հորդորեց հետ վերցնել նախագիծը՝ Զարուհի Փոստանջյանը գնաց զիջման և հանեց նախագիծը՝ զգուշացնելով, թե սպասելու է գրավոր առաջարկների:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031