Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզում էր ԵՄ պատվիրակության ղեկավարը

Դեկտեմբեր 01,2014 13:13

Ամիսներ առաջ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ հանդիպման ժամանակ ձեռք բերվեց նախնական պայմանավորվածություն Եվրամիության կողմից ֆինանսավորվող մի քանի ծրագիր նաև Լոռու մարզում ներդնելու վերաբերյալ: Շատ ժամանակ չի անցել և ներդրումային որոշ ծրագրեր արդեն իսկ տեսանելի արդյունք ունեն և խոստումնալից հեռանկար են ենթադրում: Դրանց նախնական արդյունքների ու համագործակցային հետագա պլանների մասին խոսեցին ԵՄ պատվիրակության ղեկավարն ու Լոռու մարզպետը Լոռու մարզպետարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

ԵՄ դեսպանին ուղեկցում էին ՀՀ-ում Չեխիայի հանրապետության փոխդեսպան Աննա Շագինյանովան և ԵՄ պատվիրակության մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Ազատյանը:

Պարոն Հրիսթեան իր շնորհակալությունը հայտնեց Ա. Նալբանդյանին՝ համագործակցության պատրաստակամության համար, համոզմունք հայտնելով, որ Լոռու մարզը վստահելի գործընկեր կլինի նախանշված ծրագրերի բարեհաջող իրականացման գործընթացում:

Հանդիպմանը երկխոսություն ծավալվեց ինչպես արդեն կոնկրետ պայմանավորվածություն ձեռք բերած, այնպես էլ առաջիկայում ներդրվելիք որոշակի ծրագրերի շուրջ: Դրանցում առավելապես կարևորվեցին այլընտրանքային էներգետիկ աղբյուրների կիրառմանն ու էներգախնայողությանն ուղղված ներդրումները: Այդ նպատակին ԵՄ-ն ՀՀ-ին կֆինանսավորի 10 մլն եվրոյի սահմաններում, որից 1 մլն 350 հազար եվրո կհատկացվի Սպիտակ քաղաքում արևային էներգիայի արտադրության նպատակին: Հաջորդ մեծամասշտաբ ծրագիրն ուղղվելու է մարզկենտրոնի կոմունալ ենթակառուցվածքների բարելավմանը: Ծրագրվել է նաև մարզի մի քանի քաղաքներում՝ Տաշիրում, Սպիտակում և Ախթալայում ջրամատակարարման բարելավման խնդիր լուծել: Նշյալ աշխատանքների ֆինանսավորումն արդեն իսկ հանձնարարվել է Եվրոպական զարգացման ու վերակառուցման բանկին: Դեսպանը հայտնեց նաև, որ նամակով դիմելու է Բրիտանական խորհրդին աջակցելու համար Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորմանը, մեկ այլ ծրագրով համագործակցելու է ՄԱԿ-ի հետ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, աշխատանքային միգրացիայի մեղմացման, միգրացիայից ետ վերադարձողների վերաինտեգրման մասով: Այս ծրագիրը միտված է նաև աղքատության մեղմացմանն ու հաղթահարմանը:

Տրայան Հրիսթեան մեկ անգամ ևս ընդգծեց, որ չնայած ներկա դրությամբ Եվրամիությունը Հայաստանում ամենատարբեր ծրագրերի ներդրման միջոցներ ու հնարավորություններ ունի, սակայն առանց տեղական կառավարման մարմինների նախաձեռնողականության, ակտիվության ու հետևողականության դրանք կյանքի կոչելու հնարավորությունները սահմանափակ են:

Քննարկմանը Լոռու մարզպետը դեսպանին առաջարկեց հնարավորության դեպքում գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման, փոքր և միջին ձեռնարկատիրության ակտիվացմանն նպատակով ներդրումային ծրագրեր նախաձեռնել: Ա. Նալբանդյանը նաև խոսեց Եվրամիության և միջազգային այլ կառույցների նախաձեռնությամբ մարզում իրականացվող ծրագրերը փոխհամաձայնեցնելու կարևորության մասին, որն առավել արդյունավետ կդարձնի ներդրումային ցանկացած գործընթաց:

Լոռու մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031