Լիլիթն ու Մարիամիկը մեծանում են ծայրահեղ աղքատության մեջ: Լուսանկարում
նրանց սանհանգույցն է. երեխաները երազում են տաք հագուստի եւ կոշիկի մասին,
որ հանկարծ դպրոցից չկտրվեն, իսկ ցրտերն ընկել են:
«Երեխայի իրավունքների մասին» մեր օրենքը, հիմնվելով ՀՀ Սահմանադրության եւ «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի վրա, սահմանում է երեխայի իրավունքները պետության եւ նրա համապատասխան մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների եւ քաղաքացիների պարտավորությունները՝ երեխայի իրավունքների պաշտպանության գործում:
Օրենքի 5-րդ հոդվածով՝ «Պետությունը եւ նրա համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի ապրելու եւ զարգանալու համար»: Լուսանկարներից կարելի է դատել՝ թե երեխայի զարգանալու համար ինչ պայմաններ է ստեղծել պետությունը:
Լուսանկարները՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
29.11.2014