Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. «Ո՛չ Կենտրոնական բանկը, ո՛չ կառավարությունը պատրաստ չէին դրամի արժեզրկմանը»

Դեկտեմբեր 01,2014 13:03

«Արժեզրկումը պետք է վաղուց լիներ, որովհետեւ հիմքեր չկային, որ դրամը այդ մակարդակի վրա մնար»,- այսօր՝ դեկտեմբերի 1-ին, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

Նա նշեց, որ դրամի արժեզրկման ձեւը չի խոսում նրա մասին, որ Կենտրոնական բանկը հաշվի է առել տարբեր կողմերի շահերը, քանի որ այդ գործընթացը կարող էր լինել քայլ առ քայլ. «Փաստորեն, Կենտրոնական բանկը ունի բավականին ծավալուն վերլուծողական անձնակազմ, որոնք պետք է կանխատեսում անեին, ոչ թե դա միանգամից լիներ: Գուցե, դա էլ է քաղաքականություն եւ պետք է դրա մասին մտածել, իմաստավորել այդ խնդիրը»:

Միքայել Մելքումյանը ակնհայտ է համարում, որ դրամի արժեզրկումը բազմագործոն երեւույթ է. «Ռուսաստանի տարածքում արժեզրկումները եւ նրա նկատմամբ պատժամիջոցները միանշանակ իրենց ազդեցություններն ունեցել են: Եթե նայենք արտահանման ծավալներին, ապա մեզանում իրապես դադարել է արտահանման բնականոն ծավալը դեպի նաեւ Ռուսաստան: Այդպիսի փլուզումներ դեռ շարունակվելու են»:

Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նկատեց, որ 2015 թվականի բյուջեն դեռ հաստատված չէ, եւ այդ բյուջեում դրամ-դոլար համարժեք կուրսը բյուջեում սահմանված է 411 դրամ. «Ինչպե՞ս է լինում, որ Կենտրոնական բանկը ներկայացնում է բյուջեի մասին եզրակացություն, որտեղ ոչ մի խոսք չկար, որ այսպիսի միտումներ կարող են լինել, եւ կուրսը պետք է ոչ թե 411 հաշվել, այլ օրինակ՝ 460»:

Նա համարում է, որ ո՛չ Կենտրոնական բանկը, ո՛չ կառավարությունը պատրաստ չէր դրամի արժեզրկմանը. «Իրենք պարզապես չգիտեին՝ ինչ անել: Խնդիրն ավելի լուրջ է, քան մենք կարող ենք պատկերացնել: Բանկերում, իրականում, լուրջ խնդիրներ են առաջացել հենց արտարժույթի պահանջարկի առումով այդ վճարումների ժամանակաշրջանում, միգուցե վստահության պակաս է, որովհետեւ 2009 թվականին բանկերը հսկայական կորուստներ ունեցան: Պետք է նաեւ շեշտել, որ դեկտեմբերից սկսված մինչեւ մարտի 3-ը 700 միլիոն դոլարի վաճառք տեղի ունեցավ, դրան մասնակցեցին նաեւ բանկերը, եւ բանկերի կորուստները ոչ մեկ չփոխհատուցեց»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031