Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն գնահատում է Փաշինյանի իմպիչմենտի նախագիծն ու կիսում մտահոգությունը

Դեկտեմբեր 01,2014 12:52

«Մենք այն բոլոր մտահոգությունները եւ երկրում առկա վիճակի նկատմամբ վերաբերմունքը, որն արտահայտել է իր նախագծով պատգամավոր Փաշինյանը, կիսում ենք եւ ընդունում ենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը Նիկոլ Փաշինյանի ներկայացրած իմպիչմենտի նախագծի  հետ կապված այսպիսի կարծիք հայտնեց:

Նրա դիտարկմամբ՝ «Որպեսզի գործընթացը հասնի ավարտին, անհրաժեշտ է երկփուլանոց գործողություն՝ առաջին փուլում 66 ձայնի ապահովմամբ, երկրորդ փուլում՝ 88 ձայնի ապահովմամբ։ Ստացվում է, որ այդ նախաձեռնությունը ապահովելու է ընդամենը մեկ քայլանոց գործողություն եւ այդ իսկ քայլով ավարտվելու է անհաջողությամբ։

Դրա վերաբերյալ ԲՀԿ-ն, գտնելով, որ անհրաժեշտ են, այո՛, գործողություններ, որոնք կտանեն ՀՀ–ն արմատական, ռադիկալ փոփոխությունների ճանապարհով, կբերեն համակարգային փոփոխություն, կբերեն իշխանափոխության, նոր որակի իշխանության ձեւավորման, կապահովեն հրաժարականներ, կիրականացվի այդ գործընթացը համաժողովրդական շարժման է՛լ ավելի ընդլայնման եւ մարդկային ռեսուրսի ուժգին ազդեցության ճանապարհով, որ դրա համար թույլատրելի ենք համարում Սահմանադրությամբ սահմանված բոլոր թույլատրելի ճանապարհները, այդ թվում՝ հանրահավաքներ, զանգվածային ազդեցության տարբեր այլ միջոցներ, նստացույցեր, ժողովրդական ազդեցություն դրսեւորելու բոլոր հնարավոր ձեւերը՝ իշխանափոխությանն ու հրաժարականներին, այդ թվում և առաջին հերթին հասնելու համար։

Բայց դրա համար մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է ուժերը մեկտեղել եւ ուզում եմ նշել, որ մեր դռները բաց են, մենք ողջունում ենք ցանկացած մասնակցություն, այդ թվում այն մարդկանց մասով, ովքեր կիսում են, եւ ինչպես ասացի, մենք էլ ենք գնահատում այդ մոտեցումը, այն մտահոգություններն ու խնդիրները, որոնք սույն նախագծում ներառված են»:

Տիգրան Ուրիխանյանը խոստացավ ավելի ուշ մանրամասն բացատրել, թե Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության մասին, այնուամենայնիվ, ինչ որոշում են կայացրել:

Նշենք, որ այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է հավաքել 3 պատգամավորի ստորագրություն: Ստորագրել է Ալեքսանդր Արզումանյանը, Զարուհի Փոստանջյանը եւ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031