Քիչ առաջ մեկնարկեցին ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի աշխատանքները:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իր ներկայացրած՝ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին նախագծին արդեն միացել են երեք պատգամավորներ և բոլոր պատգամավորին հիշեցրեց, ովքեր պաշտպանում են Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու գաղափարը, թող մինչև ժամը 13.00-ն միանան նախագծին, որ ԱԺ-ում կարողանան քննարկել հարցը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը արձագանքեց. «Եթե 131 պատգամավորներից ընդամենը 3-ն են ստորագրել այդ նախագիծը, ուստի դա նշանակում է, որ ՀՀ նախագահի քաղաքականությունն այս դժվարին պահին օգտվում է ԱԺ լիարժեք վստահությունից»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Եռյակ» = ՀՀԿ = ԿԳԲ:
Ազգային զրոյի մեջ 131զրո տեղավորելը զրոյի մենաշնորհը չէ, այլ զրոների: