Ֆրանսիայի Ալֆորտվիլ քաղաքի ՍԴ Հնչակյան կուսակցության ,, Նազարեթ Բշդիկյան” (Ֆրանսիայի Պատվո լեգեոնի ասպետ, ՍԴՀԿ Ֆրանսիայի կառույցի երկարամյա ղեկավար) մասնաճյուղի նախաձեռնությամբ նշվեց ՍԴՀԿ 127–ամյակը:
Օրվա բանախոս, ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանն իր խոսքում անդրադարձավ Հայաստանի քաղաքական կյանքին, ՍԴՀԿ որդեգրած դիրքորոշմանը, իշխանությունների և եռյակի հետ հարաբերություններին։ Նարեկ Գալստյանը նկատեց, որ այսօր Հայաստանին օր առաջ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, սակայն իբրև այն գործադրողներ չեն կարող հանդիսանալ ո’չ օրվա իշխանությունները, ո’չ եռյակը, քանի որ իրենք են կրում երկրում առկա արատավոր երևույթների պատասխանատվության մի զգալի մասը:
ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետը նաև հավելեց, որ Հայաստանին անհրաժեշտ է գաղափարական ընդդիմություն, քաղաքականություն, որ որդեգրել է ՍԴՀԿ–ն։
Ելույթին հաջորդեց ազգային և հեղափոխական երգերի երեկո։
Կարդացեք նաև
ՍԴՀԿ Ֆրանսիայի Վարիչ մարմնի մամլո դիւան