Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի արձագանքը պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը

Դեկտեմբեր 01,2014 12:46

ԲՀԿ խմբակցությունն այսօր, ԱԺ հերթական քառօրյային նախորդող  խմբակցության նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկեց նաև պատգամավոր Ն. Փաշինյանի առաջարկը:  Փորձեմ համառոտ ներկայացնել մեր հիմնական մոտեցումները:

1.    Նախաձեռնության մեջ մենք տեսնում ենք երկրի առաջ ծառացած խնդիրների և մարտահրավերի  վերաբերյալ պատգամավորի  մտահոգությունները:

2.    Օրեցօր թափ առնող համաժողովրդական շարժումն իր առաջ խնդիր է դրել՝ Հայաստանում իրականացնել արմատական և անշրջելի համակարգային լրջագույն փոփոխություններ, որոնց արդյունքում լուծում կստանան հենց այդ՝ բարձրացված  խնդիրներն ու մարտահրավերները: Նշեմ, որ համաժողովրդական շարժման դռները բաց են ցանկացած գործչի և ցանկացած մտահոգ քաղաքացու համար:

3.    Բարգավաճ Հայաստանն իր քաղաքական գործընկերների հետ որդեգրել է բացառապես  ճշգրիտ քայլերի և սթափ  հաշվարկներով հաջողության հասնելու ու ժողովրդին կիսաքայլերով հուսախաբ չանելու ճանապարհը:

4.    Բոլոր ռացիոնալ հաշվարկները ցույց են տալիս, որ Փաշինյանի նախաձեռնության համար անհրաժեշտ՝ առաջին փուլում՝ 66, իսկ հետագայում՝ 88 ձայնը խորհրդարանում չի հավաքվելու: Տվյալ պարագայում այս նախաձեռնությունը ընդամենը կրելու է երաշխավորված մեկ քայլանոց պարտության բնույթ, որին իր մասնակցությունը ԲՀԿ-ն անիմաստ է համարում:

5.    ԲՀԿ-ն վերահաստատում է, որ իր առաջիկա գործունեությունը միտված է լինելու հասարակությունը մոբիլիզացնելուն, լայն բազմակուսակցական քաղաքական ճակատ ձևավորելուն, ժողովրդին համախմբելուն և նոր որակի իշխանություն ձևավորելուն: Միայն այդ ճանապարհով հնարավոր կլինի լուծել երկրի և ժողովրդի առաջ ծառացած խնդիրները: Այս խնդիրների լուծման ճանապարհին  ԲՀԿ-ի համար ընդունելի են սահմանադրական պայքարի բոլոր միջոցները. այդ թվում՝ հանրահավաքներ, երթեր, նստացույցեր, ստորագրահավաքներ, հրաժարականներ, պաշտոնանկություններ և այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031