Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան բրենդը դուրս է գալիս միջազգային շուկա

Դեկտեմբեր 01,2014 11:14

Արցախյան բարձորակ արտադրանքը աստիճանաբար և հետևողականորեն իր տեղն է հարթում նաև միջազգային շուկայում: Դրա վառ ապացույցն են Ստեփանակերտի կոնյակի գործարանի լուրջ հաջողությունները: Այս ամիս Հավանայում կայացած  «CUBAEXPO 2014» ցուցահանդեսում  «Մադաթով» կոնյակը նվաճեց՛՛Լավագույն ապրանքանիշ՛՛ մրցանակը և Ռուսաստանում կայացած  «Գինիների և ալկոհոլային ըմպելիքների» միջազգային 18-րդ մրցույթում  «Բերդաշեն» Խնդողնի» 1 տարվա հնեցմամբ գինին արժանացավ արծաթե մեդալի իսկ Մադաթով 10 տ. և 15 տ. կոնյակներն արժանացան բարձրագույն` Ոսկե մեդալների :

CUBAEXPO 2014-ին մասնակցում էին մոտ 60 երկիր ներկայացնող 4500 ընկերություններ տարբեր ոլորտի ապրանքանիշերով : 2014թ թվով 32-րդ CUBAEXPO ցուցահանդեսին հայկական ապրանքանիշը առաջին անգամ էր մասնակցում: Եվ խորհրդանշական էր, որ այդ ապրանքանիշը ներկայացնում էր հենց Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը: Իսկ Ռուսաստանում նվաճած մեդալները առանձնապես արժևորվում են նրանով, որ այդ պրոֆեսիոնալ միջազգային մրցույթին մասնակցում էին այնպիսի խորը գինեգործական ավանդույթներ ունեցող երկրների ներկայացուցիչներ, ինչպիսիք են Ֆրանսիան, Իտալիան, Վրաստանը,  Իսպանիան, Բուլղարիան, Մարոկկոն, Մոլդովան, Ավստրիան, Ռուսաստանը և այլն: Մրցույթին մասնակցել է ընդհանուր թվով 271 նմուշ խմիչք , որից՝ 51 նմուշ փրփրուն գինիներ, 114 նմուշ Գինիներ և խաղողից պատրաստված խմիչքներ, և 106 նմուշ թունդ ալկոհոլային խմիչքներ :

Ստեփանակերտի կոնյակի գործարանի երևանյան մասնաճյուղի տնօրեն Աշոտ Մարտիրոսյանն առանձնակի շեշտեց այն հանգամանքը, որ այս հաջողությունները այն հաստատուն քայլերից մեկն են, որոնք, ի հեճուկս Ադրբեջանի բազմաթիվ ջանքերի, նպաստում են աշխարհում Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչելիության մակարդակի բարձրացմանը, քանի որ ժամանակակից աշխարհում պետությունների իմիջը պայմանավորված է նաև երկրի տնտեսական մրցունակության գործոնով և ազգային արտադրատեսակների ներկայությամբ միջազգային շուկայում:

 

Ստեփանակերտի կոնյակի գործարանի լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031