Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն անձամբ է հերքել տեղեկատվությունը, թե Ռուսաստանի ղեկավարության՝ Վլադիմիր Պուտինի կողմից սպառնալիքներ են հնչել իր հասցեին հեռախոսային զրույցի ժամանակ: Այդ մասին նա հայտարարել է գերմանական ARD հեռուստաընկերությանը, որի տեքստը հրապարակվել է նոյեմբերի 30-ին՝ հեռուստաընկերության կայքում: Այս մասին հայտնում է kommersant.ru-ն:
«Առաջին հերթին ես ցանկանում եմ հերքել այդ աբսուրդ տեղեկատվություն, թե Ռուսաստանի նախագահը մեր հեռախոսային զրույցի ընթացքում սպառնում է ինձ կամ Ուկրաինային: Ես իսկապես փորձում եմ պահել երկխոսությունը, որովհետեւ միայն այդ կերպ հնարավոր կլինի այս իրավիճակից ելք գտնելը»- ասել է Պորոշենկոն: