Այսօր Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին հարցրեց, թե ինչքանով է ընդունում, որ իր կողմից խախտում է եղել՝ ԼՂՀ-ում արտագնա նիստը վարելիս:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին, երբ ԼՂՀ-ում գումարվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտագնա նիստը, ըստ Զարուհի Փոստանջյանի, հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը խախտել է ԱԺ կանոնակարգ օրենքը եւ նիստի օրակարգն առանց հաստատելու միանգամից անցել է հարցի քննարկմանը: Իսկ այդ օրը նիստում քննարկվել է հենց տիկին Փոստանջյանի հեղինակած Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին օրինագիծը։ Արտակ Զաքարյանը, մինչեւ նիստի օրակարգը հաստատելը արդեն որոշում է կայացրել նիստը փակ անցկացնելու, որը, ըստ տիկին Փոստանջյանի, ԱԺ կանոնակարգ օրենքի խախտում է:
Մեզ հետ զրույցում Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ, թե ինչի մասին է խոսքը: Թող հանձնաժողովը գործը սկսի, նոր: Ինձ ոչ մի բան չեն ծանուցել»:
Արտակ Զաքարյանն ասաց, որ նույնիսկ դրան անլուրջ էլ չի վերաբերվում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ