Հոլիվուդի աստղ, նախկին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, 62-ամյա Միկի Ռուրկը վերադառնալով ռինգ՝ Մոսկվայում կայացած մենամարտի երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել իր համերկրացի, 29-ամյա Էլիոթ Սեյմուրին:
Երիտասարդ տարիքում Ռուրկը Մայամիի դահլիճներից մեկում մարզվել է ճանաչված մարզիչ Ֆրեդի Ռոուչի մոտ: Նա պրոֆեսիոնալ ռինգում տարել է յոթ հաղթանակ եւ երկուսն ավարտել ոչ-ոքի: Վերջին անգամ դերասանը ռինգ մտել էր 1994 թվականին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ