Այս կարկանդակը ե՛ւ հագեցնող նախաճաշ կարող է լինել, եւ աշխատանքի կարող եք տանել՝ արագ ընդմիջում անելու համար, ե՛ւ ընթրիքին մատուցել՝ համեղ, սննդարար եւ ինքնատիպ:
Անհրաժեշտ մթերքները
կաղամբ-0,5 կգ
պահածոյացված թյունոս- 1 տուփ
պահածոյացված եգիպտացորեն- 1 տուփ
մաղադանոս- 2-3 ճյուղ
հացի խմոր- 0,5 կգ
ձու-1 հատ
համեմունքներ
Պատրաստման եղանակը
Կարդացեք նաև
Պատրաստել կամ գնել հացի կամ պիցցայի խմոր (1 բաժակ գոլ ջրի մեջ լուծել 1 ճաշի գդալ խմորիչ, ավելացնել կես կգ ալյուր, 1 ճաշի գդալ շաքարավազ, 2 գդալ բուսական յուղ, 1 ճաշի գդալ աղ, լավ հունցել, թողնել մեկ ժամ հանգստանա տաք տեղում, էլի հունցել մոտ տաս րոպե, թողնել եւս մեկ ժամ): Խմորի պատրաստման մանրամասները՝ այստեղ:
Առանձին պատրաստել միջուկը: Կաղամբը մանր կտրատել, ավելացնել կտրատած մաղադանոսը (կարելի է նաեւ սպանախ կամ այլ կանաչիներ ավելացնել), եգիպտացորենը, թյունոսը, համեմունքները: Լավ խառնել: Ձուն կոտրել, սպիտակուցը լցնել միջուկի մեջ, դեղնուցը պահել խմորի վրա քսելու համար:
Խմորը բացել, լցնել միջուկը, փաթաթել, վրան քսել ձվի դեղնուցը եւ դնել յուղոտած թավայի մեջ ու տեղավորել 200-220 աստիճան տաքացրած ջեռոցում:
Կարող եք նաեւ ոչ թե ռուլետի նման փաթաթել, այլ կլոր կարկանդակ պատրաստել:
Մատուցել կարելի է ինչպես տաք-տաք, այնպես էլ սառը վիճակում:
Բարի ախորժակ:
Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
29.11.2014