Լրահոս
Օրվա լրահոսը

Հինգշաբթի օրվանից սկսած Եղվարդի մանկապարտեզի երեխաները վատ են զգացել

Նոյեմբեր 29,2014 21:13

 Եղվարդի մանկապարտեզի տնօրենն էլ է երեխաների սնունդից կերել

Եղվարդի եւ Երեւանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված թիվ 1 մանկապարտեզի երեխաների թունավորման պատճառն, ամենայն հավանականությամբ, դիզենտերիայի հարուցիչն է: Չնայած, առողջապահության ոլորտի մասնագետները ավելի ստույգ կարող են ասել վաղը՝ երբ պատրաստ կլինեն լաբորատոր հետազոտությունների արդյունքները: թույնAravot.am-ի հետ զրույցում Եղվարդի թիվ մեկ մանկապարտեզի դաստիարակը պատմեց, որ երեխաների ինքնազգացողությունը սկսել է վատանալ ուրբաթ եւ հինգշաբթի օրվանից. «Ուրբաթ օրը, երեխաներից մեկը եկավ, ասաց, որ լավ չեմ զգում ինձ: Ես անմիջապես ջերմությունը չափեցի` տեսա որ ջերմությունը 38.5 է զանգել եմ, երեխայի մայրիկը եկել երեխային տարել է, հետո երեկոյան իմացանք որ մեծ թվով երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց»:

Նշենք, որ թունավորման ախտանիշներով երեկ Եղվարդի Նաիրիի բուժկենտրոն են տեղափոխվել Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի 60-ից ավել երեխա:

Հիվանդանոցում տեղեկացանք, որ առողջապահության նախարարի զանգից անմիջապես հետո «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը մեկնել է Եղվարդ;

Հիվանդ երեխաների թիվը անընդհատ ավելանում է. 19 երեխայի սուր ինֆեկցիայով տեղափոխել են Երեւան:

Ըստ մանկապարտեզի աշխատակիցների, երեխաներից մի քանիսը  իրենց վատ են զգացել հինգշաբթի օրը, իսկ ուրբաթ երեխաները հոսպիտալացվել են զանգվածային թունավորման գրանցմամբ: նաիրի

«Իմ կարծիքը միանշանակ այն է, որ ջուրը չի կարող լինել, նաեւ բացառում եմ օդակաթիլային ճանապարհը, հիվանդներին իմ վերլուծելով դիզինտերիայի պատկեր եմ ենթադրում, իսկ  լաբորատոր անալիզների պատասխանները ստանալուց հետո ավելի պարզ կլինի»,-ասաց «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը:

եղվարդ
3.5 տարեկան Միլենայի մայրը՝  Ագապի Թադեւոսյանը պատմում է, որ փոքրիկը գիշերը արթնացել է՝ թե փորիկը ցավում է. «Մտածեցի մրսածություն է անմիջապես ջերմությունը բարձրացավ, փսխում առաջացավ ու անմիջապես փորլուծություն, անընդհատ զառանցելով, տենդի մեջ, ջերմությունը չէր իջնում, իսկ գիշերը 3-ի մոտ երբ արյուն նկատեցինք անմիջապես տեղափոխեցինք հիվանդանոց: Հիմա շատ լավ է, ջերմությունը իջել է»:
Մեկ այլ երեխայի մայր էլ մտածելով, թե երեխան մրսածություն ունի կես հաբ դեղ է տվել. «Հետո ջերմությունը չի իջել, սկսվել է փորլուծություն նոր տեղափոխել են հիվանդանոց»:

Ահազանգից անմիջապես հետո ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որոնց հիման վրա հարուցվել է քրեական գործ:

Տեղեկացանք, որ այս մանկապարտեզը վերջերս է վերանորոգվել, որտեղ 400-ից ավել երեխա է հաճախում, ծնողներն ասացին, որ երբեք դժգոհության առիթ չեն ունեցել: Մանկապարտեզը վճարովի է `5-6.5 հազար դրամ`կախված ամսվա սննդի ընտրանուց: Հինգշաբթի եւ ուրբաթ օրերի ճաշացանկում եղել են կաթնաշոռ, թթվասեր, պյուրե, նրբերշիկ, սպաս, «բորշչ»: Սնունդն, ըստ մանկապարտեզի փոխտնօրենի, միշտ եղել է վերահսկողության տակ:

Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի փոխտնօրեն Տիրուհի Ավետիսյանն էլ ասաց, որ Ճաշը պատրաստելուց հետո պարտադիր քույրը համտեսում է, հետո նոր երեխաներին են տալիս. «Այդ օրը ես էլ եմ կերել այն ամենից ինչ մատուցվել է երեխաներին»:

Արա Ասոյանի՝ հիվանդանոց այցելության ժամանակ, այսօր էլ եւս երեխա  բերել էին հիվանդանոց. «Մեկին հետ տուն ուղարկեցինք, հիմա ավելի շատ նաեւ տագնապն է, բայց ավելի լավ է բերեն մենք տեսնենք, քան ինչ-որ մեկին բաց թողնենք: Այժմ երեխաների թիվը հասել է 63- ի Երեւան տեղափոխման կարիք չկա»,-ասաց հանրապետության գլխավոր վարակաբանը:

Մանկապարտեզում կատարվել է զննություն, փորձանմուշներ են վերցվել մանկապարտեզում առկա պահեստավորված  սննդի տեսակներից, օրվա ճաշատեսակից։ Առգրավվել են մանկապարտեզին մատակարարված սննդի փաստաթղթերը` կնքվել խոհանոցի դռները: Այժմ մանկապարտեզի գործունեությունը դադարեցված է:

Առավոտ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930