Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԺ «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության մամուլի հետ կապերի պատասխանատուի հայտարարությունը` Ն.Փաշինյանի առաջարկի վերաբերյալ

Նոյեմբեր 29,2014 20:54

«Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության փորձագետ եւ մամուլի հետ կապերի պատասխանատու Արմեն Խաչատրյանի հայտարարությունը Սերժ Սարգսյանի պաշտոնանկության վերաբերյալ` պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջարկի վերաբերյալ:

1.     Նոյեմբերի 28-ին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնականը Փաշինյանի անունից խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին հասցեագրված նամակ է հանձնել խմբակցության գործավարին` հայցելով  խմբակցության անդամների ստորագրությունները`Ազգային Ժողովում Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար:

2.     Ազգային Ժողովում Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացը կազմակերպելու գաղափարը եղել եւ մնում է «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի 2012 թվականի ընտրական ծրագրի առանցքային դրույթներից մեկը: Ըստ ընտրական ծրագրի, «Հայ Ազգային Կոնգրեսը» խոստացել էր Ազգային Ժողովում ծանրակշիռ ներկայացվածություն ունենալու դեպքում անմիջապես բարձրացնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը` Սահմանադրության 57-րդ հոդվածով նախատեսված մեխանիզմով:

3.     Բնական է, որ 2012 թվականին խմբակցություն կազմավորելուց  հետո առաջին իսկ նիստերի ժամանակ Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը քննարկել է  Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացը նախաձեռնելու հարցը: Նիստում, որին ներկա է եղել նաեւ Նիկոլ Փաշինյանը, միաձայն որոշում է ընդունվել առայժմ զերծ մնալ պաշտոնանկության գործընթացը նախաձեռնելուց: Որոշման հիմնավորումն այն էր, որ Ազգային Ժողովում պաշտոնանկության գործընթացի հաջողության համար անհրաժեշտ մեծամասնության բացակայության պայմաններում` նման գործընթացի նախաձեռնումը դատապարտված է ձախողման, ինչը միայն կուժեղացնի Սերժ Սարգսյանի դիրքերը:

4.     Չնայած 2012 թվականից ի վեր հաջողվել է էապես փոխել իշխանություն-ընդդիմություն ուժերի բալանսը Ազգային Ժողովում,  «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության գնահատմամբ, այսօր Ազգային Ժողովում պաշտոնանկության գործընթացը հաջողելու համար  անհրաժեշտ մեծամասնություն դեռ ձեւավորված չէ, մինչդեռ առաջին փուլում դրա համար պետք է 66 ձայն, իսկ երկրորդ եւ վերջնական փուլում` 87 ձայն:

5.     Ակնհայտ է, որ նման պայմաններում, երբ Համաժողովրդական Շարժման ձեռնարկած քաղաքական գործընթացները, ներառյալ հանրահավաքային պայքարը, դեռ չեն բերել Ազգային Ժողովում քաղաքական ուժերի բալանսի արմատական փոփոխության, պաշտոնանկության գործընթացի նախաձեռնումը դատապարտված է անփառունակ տապալման եւ կարող է միայն ծառայել ժողովրդի հիասթափմանն ու ռեժիմի դիրքերի ամրապնդմանը:

6.     Հասկանալի չէ, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը փոխել իր նախորդ դիրքորոշումը եւ դիմել քայլերի, որոնք կօգտագործվեն իշխանությունների կողմից ներքաղաքական պայքարում:

Միեւնույն ժամանակ, «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցությունը  համարում է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության համար կան բոլոր անհրաժեշտ իրավա-քաղաքական հիմքերը, (ընդորում տասնապատիկ ավելի ծանրակշիռ, քան պատգամավորի ներկայացրած նախագծում), եւ Համաժողովրդական Շարժման ծավալմանը զուգընթաց գործի կդնի պաշտոնանկության սահմանադրական գործիքը այն ժամանակ, երբ նման գործընթացի նախաձեռնումը կնպաստի ռեժիմի կազմաքանդման գործին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Samvel Jeshmaridian, PhD says:

    The most essential perspective is the following. In Azerbaijani elections Sarksyan endorsed for Aliyev — vor inch ani = for what? You guess for what.Because Aliyev had supported Sarksyan twice in Armenia elections. Both Sarksyan and Aliyev are equally betrayers for these countries. They deserve each other, and should be oust together!

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930