Լրահոս
Օրվա լրահոսը

Վրացի կոմունիստ. «Վրացի ժողովուրդը կողմ է Եվրասիական տնտեսական միությանը ինտեգրվելուն»

Նոյեմբեր 29,2014 20:38

 Սակայն արեւմտամետ իշխանությունները դեմ են դրան

«Վրացի ժողովուրդը կողմ է Եվրասիական տնտեսական միությանը ինտեգրվելուն»,- այսօր՝ նոյեմբերի 29-ին, Հայաստանի Կոմունիստական կուսակցության 39-րդ համագումարի ընթացքում լրագրողներին հայտնեց Վրաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Տիմուր Պիմպին:

Նա նշեց, որ չնայած գլոբալիզացիային՝ Վրաստանի համար դժվար կլինի ինտեգրվել Եվրամիության հետ. «Մեզ պետք է հենց այս միության հետ ինտեգրվել: Մեր ժողովուրդները տանջվում են երկու չարիքի՝ սոցիալիզմի եւ միասնության բացակայության պատճառով: Կոմունիստները այդ հարցում աջակցում են իշխանություններին: Ինտեգրացիան ինչքան արագ լինի, այնքան լավ, այդ թվում նաեւ քաղաքական եւ ռազմական ինտեգրացիան եւս: Վրացի ժողովուրդը կողմ է այդ գաղափարին, բայց արեւմտամետ իշխանությունները դեմ են դրան: Այս վիճակը երկար չի կարող շարունակվել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930