«Իսլամական պետության» ահաբեկիչները Թուրքիայի կողմից հարձակվել են սահմանային Քոբանի քաղաքի վրա: Գրոհը սկսվել է մահապարտի հարձակումից, որը զրահապատ մեքենայով Թուրքիայից անցել է Քոբանի, հայտնել են Սիրիայի Քրդական ժողովրդավարական միություն կուսակցության խոսնակ Նավաֆ Խալիլը և Մեծ Բրիտանիայում գործող «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» կազմակերպությունը, փոխանցում է «Թըդեյզ Զամանը»:
«[ԻՊ-ը] ժամանակին հարձակվում էր երեք կողմից, – ասել է Խալիլը, – Այժմ նրանք հարձակվում են չորս կողմից»:
Քոբանիում քուրդ պաշտոնյա Իդրիս Նասանը հայտնել է, որ մահապարտը Թուրքիայի սահմանը հատել և պայթել է Գրինվիչի ժամով 4-ի կողմերը (Երևանի՝ 08:00)՝ սպանելով երկու հոգու և վիրավորելով այլոց:
«Նրանք նաև հարավից ևս երկու մեքենաներով էին հարձակվել, սակայն մինչև իրենց թիրախներին հասնելը ոչնչացվել են», – ասել է Նասանը «Ռոյթերս»-ին:
Կարդացեք նաև
Մահապարտի Թուրքիայի սահմանը հատելու լուրերը թուրքական կողմը հերքում է:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ