Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի նոր գլխացավանքը. ԵՏՄ քարտեզում Ղարաբաղը նշված էր որպես առանձին պետություն. Haqqin.az

Նոյեմբեր 29,2014 18:43

Նոյեմբերի 27-28-ը Կազանում անցկացված «Եվրասիական ինտեգրացիա. ձեռքբերումներ և խնդիրներ» խորագրով ֆորումի ժամանակ տեսանյութ է ցուցադրվել, որտեղ ներկայացված է եղել Եվրասիական տնտեսական միության քարտեզը, ինչպես նաև նրան կից երկրները: Ղարաբաղը նշված է եղել որպես առանձին պետություն, ինչը զայրացրել է ֆորումին մասնակցող ադրբեջանցի պատգամավորներ Ռաուֆ Ալիևին և Այդին Միրզազադեին, այս մասին իմանում ենք «Հաքքին.ազ»-ից:

Սպասվում էր, որ Միլի Մեջլիսի ներկայացուցիչները պետք է Հայաստանի և Ղարաբաղի միջև մաքսակետեր դնելու հարց բարձրացնեն, բայց, ըստ երևույթին, քարտեզն այնքան է զայրացրել նրանց, որ մաքսակետերին նրանք չեն անդրադարձել:

Միջոցառումը տեղի է ունեցել ՌԴ խորհրդարանի «Եվրասիական երկխոսություն» հարթակի նախաձեռնությամբ՝ Թաթարստանի ղեկավարության և «Ռոսսոտրուդնիչեստվա» դաշնային գործակալության առաջարկությամբ:

 Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930