Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Թավադյան. «ԵՏՄ-ին չինտեգրվելու դեպքում՝ գումարային կորուստը մոտը 3 միլիարդ դոլար կկազմի» (Տեսանյութ)

Նոյեմբեր 29,2014 17:49

Աշոտ Թավադյանի խոսքերով՝ ԵՏՄ անդամակցությունը չի խոչընդոտում Հայաստանի՝ Եվրամիության հետ հարաբերություններին

«Եվրասիական տնտեսական միություն մտնելով մենք ստացանք գազի գնի նվազում»,- այսօր՝ նոյեմբերի 29-ին, «Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:

Նա նշեց, որ այդ անդամակցությունը կարող է զարկ տալ ադամանդի արտադրությանը, դրա արդյունքում Հայաստանը ստանալու է 270 միլիոն դոլար վարկ՝ ատոմակայանը վերակառուցելու համար, Հայաստանը ստանալու է նաեւ մաքսատուրքի ավելի մեծ մասնաբաժին: Իսկ ԵՏՄ-ին չինտեգրվելու դեպքում, նրա կանխատեսմամբ, հնարավոր է պատրաստի արտադրանքի կտրուկ կրճատում, կգրանցվի գազի գնի կտրուկ թանկացում. «Չինտեգրվելու դեպքում՝ գումարային կորուստը մոտը 3 միլիարդ կկազմի: Մեզ առաջարկում են Ասոցացման պայմանագիր, եւ Եվրամիության փորձագետները հաշվել են՝ 5 տարվա ընթացքում Հայաստանը 146 միլիոն դոլար օգուտ կստանա, այն էլ այն պարագայում, եթե բացվի Թուրքիայի հետ սահմանը: Մեր տնտեսական նպատակներն այստեղ համընկնում են, որպեսզի մենք դե ֆակտոն դարձնենք դե յուրե, որպեսզի լրացուցիչ օգտվենք ռուսական շուկայից»:

Աշոտ Թավադյանի խոսքերով՝ ԵՏՄ անդամակցությունը չի խոչընդոտում Հայաստանի՝ Եվրամիության հետ հարաբերություններին: Նա համարում է, որ տնտեսական առումով Վրաստանը, ասոցացվելով Եվրամիությանը, ոչ մի առավելություն չի ունենա. «Այն, ինչ որ եվրոպացիները մեզնից պահանջում են մարդու իրավունքների առումով, դատական համակարգի վերակառուցման առումով, ընտրությունների առումով  մենք կշարունակենք մեր գործունեությունը: Վրաստանը Ասոցացման պայմանագիր է ստորագրել, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները արտահանում է իր ապրանքների 5 տոկոսը, Գերմանիան էլ է 5 տոկոս արտահանում, իսկ Հայաստան՝ 11 տոկոս: Հայաստանը ավելի շատ է արտահանում՝ Գերմանիա՝ 6 տոկոս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ 11 տոկոս»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930