ՀՀՇ-ի քաղաքական գործունեության ներկա ու ապագա անելիքների մասին զրուցել ենք կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանի հետ:
– Պարոն Զուրաբյան, ՀՀՇ-ի գործունեությունն արտահայտվում է միայն հայտարարությունների տեսքով, արդյոք այսպիսով Դուք չե՞ք դառնում նույն «գեղի կլուբը», ինչպես բնութագրել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանակին…
– Այսօր բոլոր քաղաքական ուժերը, որոնք որ ասպարեզում են, գործում են պառլամենտում ներկայացված անձանց միջոցով, նույն ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը կամ Դաշնակցությունը քաղաքական գործողությունները տանում են պառլամենտական ներկայացուցիչների միջոցով: Մեր դեպքում Ալեքսան Արզումանյանն է, որի վրա դրված է բավականին ծանր բեռ:
– Նա ՀՀՇ-ի անունից չի հանդես գալիս:
Կարդացեք նաև
– ՀՀՇ հանրապետական խորհրդի նախագահը եթե հանդես է գալիս, ուրեմն ընդունեք, որ կուսակցության անունից է հանդես գալիս:
– Հիմա կուսակցությունն ինչո՞վ է զբաղված, անդամագրվո՞ւմ են ձեր շարքերը:
– Այո, իհարկե անդամագրվում են, կուսակցական գրասենյակներ ենք բացում… Դե, դժվար աշխատանք ենք անում, որովհետեւ պրոցեսներ իրագործելու համար չունենք միջոցների այն չափաբաժինը, որն առկա է քաղաքական դաշտում: Այստեղ հավաքված են հիմնականում մարդիկ, ովքեր նվիրված են իրենց գաղափարներին, կոնկրետ պրոցես է ընթանում, ցավոք, մի քիչ դանդաղ, բայց ընթանում է:
– Հնարավո՞ր է միանաք որեւէ ուժի կամ Նիկոլ Փաշինյանի շարժմանը, որն արդեն Սերժ Սարգսյանին իմպիչմենթ հայտարարելու նախագիծ ունի:
– Ես կարծում եմ, որ մոտ ապագայում կլինեն քաղաքական նոր միավորումներ, քայլեր, եւ մեր մասնակցությունն այնտեղ, բնականաբար, կլինի:
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: