Լրահոս
Օրվա լրահոսը

Ծմակուտն ու աշխարհը. «Հրապարակ»

Նոյեմբեր 29,2014 11:19

Որքան էլ մեկուսացած եւ Ծմակուտի կյանքով ապրող մի ափաչափ երկիր լինենք, միեւնույն է՝ աշխարհում տեղի ունեցող գլոբալ պրոցեսները մեզ չեն շրջանցում: Նավթի գների անկում, ռուբլի-դոլար հարաբերակցություն, ուկրաինական պատերազմ, ԵՏՄ հիմնադիր անդամ երկրների տարաձայնություններ, Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակ եւ այլն: Ոչինչ անհետեւանք չի անցնում, ու դրանց արձագանքները լսվում են նաեւ հայոց լեռներում: Ահա՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա թելեթոնը մյուս տարիների համեմատ արձանագրել է նվիրատվությունների բավականին պակաս մակարդակ:

Հայաստանյան շուկայում գները դեռ փոքր-ինչ զգուշորեն, բայց անզեն աչքի համար էլ տեսանելի աճում են: Դրսից ստացվող «օգնությունների» չափն արդեն իսկ զգալիորեն կրճատվել է, եւ մարդիկ մտահոգ են՝ ինչպե՞ս են ապրելու, ինչպե՞ս են ամանորյա տոները նշելու: Չէ՞ որ մեզ՝ հայերիս համար Ամանորը սուրբ արարողակարգ է ենթադրում՝ ուտեստների բեռից կքած սեղանների պարտադիր առկայությամբ:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930