Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեւանշ կառավարությունում. «Ժամանակ»

Նոյեմբեր 29,2014 10:51

Երեկ Հայաստանում վերջապես համալրվել է փոխվարչապետի պաշտոնը, և այն զբաղեցրել է նոր նախարար՝ միջազգային տնտեսական ինտեգրացիայի և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Վաչե Գաբրիելյանը նախարար էր Տիգրան Սարգսյանի կաբինետում, իսկ Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց հետո նշանակվեց վարչապետի խորհրդական, որը, ինչ խոսք, մխիթարական պաշտոն էր: Եվ ահա, Գաբրիելյանը վերստին նախարար է և արդեն փոխվարչապետ, ինչը ստատուսի շոշափելի բարձրացում է:

Ըստ էության, տեղի են ունենում մի շարք փոփոխություններ: Նախ՝ փոխվարչապետի կարգավիճակը տարածքային կառավարման նախարարությունից արդեն անցնում է նոր ստեղծված միջազգային տնտեսական ինտեգրացիայի և բարեփոխումների նախարարությանը: Սրանից զատ՝ բավական ծանրակշիռ կարգավիճակով կառավարությունում վերականգնվում է Տիգրան Սարգսյանի թիմակից համարվող Վաչե Գաբրիելյանը, որը Սարգսյանի հետ երկար տարիներ աշխատել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնում, իսկ հետո՝ կառավարությունում:

Ըստ էության, սա Տիգրան Սարգսյանի հեռակա ռևանշ է գործադիր իշխանությունում, որի միջոցով Սերժ Սարգսյանը փորձում է կառավարությունում Հովիկ Աբրահամյանին առնել յուրօրինակ աքցանի մեջ:

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930