Լրահոս
Օրվա լրահոսը

Տրանսֆերտների հոսքը այլեւս դադարել է դրական լինել. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 29,2014 10:44

Չնայած վերջին ամիսներին ֆիզիկական անձանց կողմից Ռուսաստանից փոխանցվող գումարների կրճատմանը, այնուհանդերձ այլ երկրներից մուտքերի ավելացման հաշվին մինչեւ սեպտեմբեր Հայաստան մտնող տրանսֆերտների հոսքը դեռեւս պահպանում էր դրական դինամիկան։ Տարեսկզբի ինը ամիսներին դրանք ավելացել էին ընդհանուր առմամբ 0,4 տոկոսով։ Սակայն արդեն տասը ամիսների ընթացքում նվազեցին մասնավոր ոչ առեւտրային փոխանցումները։

Համաձայն Կենտրոնական բանկի տվյալների, տարեսկզբի տասը ամիսներին բանկային համակարգի միջոցով ընդհանուր առմամբ արտերկրից ոչ առեւտրային նպատակով ստացվել է 1 մլրդ 484 մլն դոլար, որը նախորդ տարվանից պակաս է 28,6 միլիոնով։ Հոկտեմբերին արձանագրված կտրուկ անկման հետեւանքով տրանսֆերտների հոսքը այլեւս դադարել է դրական լինել։
Տարեսկզբին ակնկալվող 9 տոկոսի փոխարեն տասը ամիսների տվյալներով, տրանսֆերտները նախորդ տարվա համեմատ նվազել են գրեթե 1,9 տոկոսով։ Մի բան, որ արտահայտվել է գերազանցապես ռուսական շուկայից ուղարկվող գումարների կրճատման տեսքով։

Տարվա ընթացքում Ռուսաստանից փոխանցված տրանսֆերտները պակասել են ընդհանուր առմամբ շուրջ 57,2 մլն դոլարով։ Անկումը հասնում է 4,4 տոկոսի։ Եթե անցած տարվա 10 ամիսներին ռուսական շուկայից Հայաստան էր ուղարկվել 1 մլրդ 298 մլն դոլար, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այդպիսի փոխանցումները կազմել են 1 մլրդ 241 միլիոն։

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930