Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի ներկայացրած նախագիծն այլ բան չէ, քան պայքար հանուն ընդդիմության դափնեպսակի».  «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 29,2014 10:19

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ հետ

-Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ խմբակցություններին է ներկայացրել «Նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» նախագիծ: Քաղաքական ի՞նչ նպատակներ է հետապնդում նա. հակված չե՞ք կարծելու, որ Փաշինյանը այս նախագծով եռյակի առաջ լակմուսի թուղթ դրեց ու իմպիչմենտի իմիտացիա ստեղծելով՝ փորձում է բացահայտել նրա իրակա՞ն, թե՞ կեղծ ընդդիմություն լինելը:

-Վերջին ժամանակներս հետեւելով ընդդիմադիր այս գործչի բուռն ելույթներին, դրանցում տեղ գտած շեշտադրումներին, մասնավորաբար եռյակի գործունեության մասին, սպասվում էր, որ նա կդիմի նման քայլի:

Փաշինյանի ներկայացրած նախագիծն այլ բան չէ, քան պայքար հանուն ընդդիմության դափնեպսակի կամ ինչպես ինքն է ասում՝ իրական ընդդիմության «բացահայտման», եռյակի դեմքը պատռելուն ուղղված քայլ: Պատահական չէ, որ եռյակի ներկայացուցիչ, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից հնչեց այսպիսի հակադարձում՝ իսկ ինչպե՞ս եք պատկերացնում ընդդիմություն լինելը:

Կրկնում եմ, սա պայքար է ընդդիմադիր ուժի կամ ընդդիմության առաջնորդի դափնին վաստակելու համար: Ճանաչելով Փաշինյանին՝ նման քայլ սպասելի էր նրանից:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Նարեկ Մարտիրոսյան says:

    Արտակ Դավիթյանն էնպես բոցաշունչ ա գովերգում Նիկոլ Փաշինյնաին, մարդ քիչ ա մնում սկսի մտածել, որ ՀՀԿ-ն կողմ էր Նիկոլի նախաձեռնությանն ու սա պարադոկս է կամ էլ վկայում է ինչ-որ շատ կասկածելի գաղթնի գործառույթների մասին:

  2. Երվանդ says:

    Հանրապետական պատգամավորը այնպես է գովում Նիկոլ Փաշինյանի քայլը, քիչ է մնում մտածես, որ ինքն էլ է հոգով սրտով ներքուստ միանում այդ քայլին և պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը )))

  3. Արթուր says:

    Շատ անտաղանդն եք է ՀՀԿ-ականներ, գոնե թաքուն ձեր հիացմունքը արտահայտեք Նիկոլի քայլի հետ կապված, թե չէ կմտածենք, որ դուք էլ եք կողմ Սերժի հրաժարականին ։Ճ ձեր կողմից մշակված օպերացիան հենց Նիկոլին էլ բացահայտեց վերջնականապես, որ Նիկոլը ձեր վաղեմի հաճախորդն ա․

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930