Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են պայքարում գրանտներ տնօրինող հանձնաժողովի մեջ ԱԱԾ-ին մտցնելու համար. epress.am

Նոյեմբեր 29,2014 00:13

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) ներկայացուցիչների մեծամասնությունը դեմ է քվեարկել ԱԱԾ-ն հանձնաժողովի անդամ դարձնելու առաջարկին։ Հանձնաժողովն առողջապահության ոլորտում միջոցառումներ կազմակերպող պետական և հասարակական կառույցներից կազմված մարմին է, ու դրա գործունեությունը միջազգային «Գլոբալ» հիմնադրամից գրանտներ ստանալու նախապայմաններից մեկն է: Հանձնաժողովը ծրագրեր է ներկայացնում և հիմնադրամից գումարներ ստանում՝ այդ ծրագրերն իրագործելու համար:

ՄՀՀ-ն այսօր քննարկել է կազմը փոփոխելու հարցը, նիստը վարել է Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը։ Վերջինս, կազմը փոփոխելու առաջարկ անելով, նշել է, որ ԱԱԾ-ն նախկինում հանձնաժողովի մաս է կազմել, սակայն, իր համար անհասկանալի պատճառներով, վերջերս դուրս է մնացել ՄՀՀ-ից և պետք է վերականգնի իր տեղը։

ՄՀՀ անդամ, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»  կազմակերպության ղեկավար Լարիսա Մինասյանը դեմ է եղել Պողոսյանի առաջարկին:

«ԱԱԾ-ի մասին ՀՀ օրենքով այդ մարմիններն իրականացնում են հետախուզական, հակահետախուզական գործուներություն, հանցագործությունների  դեմ պայքար և սահմանների պաշտպանություն։ Նշվածներից ո՞ր գործառույթն է ԱԱԾ-ն իրականցնելու հանձնաժողովում», – հարցրել է Լարիսա Մինասյանը։

«Բոլոր», – ֊պաստախանել է նախարարը։ Ճշտող հարցին, թե արդյո՞ք ՄՀՀ-ի անդամների նկատմամբ է ԱԱԾ այդ գործառություները իրականացնելու, փոխնախարարը պատասխանել է. «ԱԱԾ-ն բոլոր կառույցներում էլ ներկա է։ Երկրի անվտանգության խնդիր է։  Այս հիվանդությունների՝ ՁԻԱՀ-ի, ՄԻԱՎ-ի, տուբերկուլյոզի դեմ պայքարն ազգային անվտանգության հարց է:

Ինչևէ, քվեարկությանը մասնակցող հայաստանյան ՀԿ-ները և միջազգային կառույցների ներկայացուցիչները դեմ են եղել ԱԱԾ-ին հանձնաժողովի անդամ դարձնելուն և առաջարկը չի անցել 8 դեմ-7 կողմ ձայների համամասնությամբ: Որպես պետական հատվածը ներկայացնող կառույց ԱԱԾ-ի փոխարեն ընտրվել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Ազգային ՄԻԱՎ-ը պիտի ընդգրկվի և պայքարի համաշխարհային ՄԻԱՎ-ի դե*մ:Առաջինը հիվանդություն է, երկրորդը` քաղաքական հիվանդություն:Առաջինը ինքնաոչնչացման համար է պետք, երկրորդը`այլաոչնչացման:Միավորելը վատ միտք չէ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930