Երեւանի կենտրոնը խեղդվում է նորակառույցներով: Կառուցապատողները կենտրոնում հենց մի քանի մետր ազատ տարածք են տեսնում՝ «զավթում են»:
Մայրաքաղաքի կենտրոնում ամեն քայլափոխի նոր կառուցվող շենքերի ենք հանդիպում, կամ՝ շինարարության համար նախատեսված հսկայական փոսերի՝ կատլավանների: Մարդիկ ասում են՝ այսպես եթե շարունակվի, շուտով ոչ զբոսնելու, ոչ էլ՝ «ասեղ գցելու» տեղ չի մնա:
Ամիրյան-Կողբացի անկյունը երկար ժամանակ է՝ ինչ շինհրապարակի է վերածված. վերջը չի երեւում, իսկ Մհեր Մկրտչյան փողոցում, թվում էր, թե էլ ազատ տարածք չի մնացել, բայց կառուցապատողները տեղը գտել են, տարածքը գրավել, կատլավանն էլ՝ փորում են:
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
28.11.2014