Լրահոս
Օրվա լրահոսը

Նավասարդ Կճոյանն էլ միացավ Միքայել Սրբազանին ու 464 հազար դրամ, 2 դոլար ուղարկեց Գյումրի

Նոյեմբեր 28,2014 23:45

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի գլխավորությամբ Շիրակի թեմի Սուրբ Յոթ վերք եկեղեցու «Բարեգործական ջոկատ» հ/կ անդամները երկրորդ տարին է՝ իրագործում են «Մեկ բացիկ = մեկ բնակարան ծրագիրը»: Այսինքն` որոշակի քանակի բացիկներ տպագրելով ու դրանք սիմվոլիկ գումարով՝ մի հատը 400 դրամով վաճառելով՝ նրանք ձեռք են բերում բնակարան  գյումրեցի անօթևանների համար: Անցած տարի 15 հազար բացիկ վաճառելով՝ ջոկատը երկու սենյականոց բնակարան ձեռք բերեց Ալեքսանյանների ընտանիքի համար:

10574580_814813171889296_534840721_o

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ջոկատի հանրային կապերի պատասխանատու Գայանե Ավետիսյանը, այս տարի ևս ծրագիրը շարունակվում է նույն ֆորմատով. մեկնարկելով  սեպտեմբերի 12-ից՝ իրենց հաջողվել է հավաքել 9500 դոլարից ավելի: Ըստ Գայանե Ավետիսյանի, իրենք թեև նպատակադրված էին ծրագիրն ավարտել մինչև դեկտեմբերի 7-ը՝ երկրաշարժի դաժան օրը, սակայն այս անգամ ստիպված են մի քանի օրով հետաձգել: Դեկտեմբերի 8-ին կազմակերպելու են բարեգործական համերգ՝ ժողգործիքների նվագախմբի մասնակցությամբ, և ամբողջ հասույթը փոխանցվելու է «Մեկ բացիկ, մեկ բնակարան ծրագրին»:

Գայանե Ավետիսյանի տեղեկացմամբ, այս տարի տպագրված բացիկների թիվը 13 հազար է, թեև իրենք նպատակադրված էին 12 հազար տպագրել, սակայն տպագրատունը իր կողմից 1000 հատ նվեր է արել: Գայանե Ավետիսյանը նաև տեղեկացրեց, որ բնակարանը կհատկացնեն վիճակահանությամբ, տնայցեր կկազմակերպեն, կայցելեն մոտ 15 անօթևան ընտանիքների և Միքայել Սրբազանի հետ խորհրդակցելով ՝ ընտրություն կկատարեն: Վերջնականապես կընտրեն երկու անօթևան ընտանիքի ու  վիճակահանություն կանցկացնեն: «Պարտադիր պայման է բնակարան գնել այն ընտանիքի համար, որն ունի 2-3 ավելի անչափահաս երեխաներ, մեր նպատակն է 2 և ավելի երեխաների ապագան փոխել: Պայմաններից մյուսն այն է, որ այդ ընտանիքը բնակարան կորցրած լինի երկրաշարժին ու ստացած չլինի, կան մարդիկ, որոնք ստացել և վաճառել են, մեր ծրագիրը նրանց չի վերաբերում»,- ասաց մեր զրուցակիցը:

10817056_814813065222640_867687846_o

Aravot.am- ը Գայանե Ավետիսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են որոշել նման ծրագիր իրականացնել, մի՞թե պատճառն այն է , որ կառավարությունը ձգձգում է գյումրեցի անօթևաններին բնակարաններով ապահովելը: « Մեզ համար առաջնայինը քրիստոնեական օգնությունն է, կառավարությունն իր գործն է անում, մենք՝ մերը, և մենք չենք քննարկում ոչ լավը, ոչ վատը»: Մեր այն հարցին, թե ո՞վ է ամենաշատը բացիկներ գնել ու բնականաբար ամենաշատ գումար տվելը անցած տարի, մեր զրուցակիցն ասաց, որ մասնակցել է թե Գյումրու քաղաքապետարանը, թե մարզպետարանը, սակայն իր հիշողության մեջ տպավորվել է Գյումրու նախորդ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գնած բացիկների քանակը, որը հասնում էր 700-ի:

Ի տարբերություն անցած տարվա, այս տարի բացիկները վաճառվում են Գյումրիից դուրս: Դրանք սկսել են վաճառել  անգամ հանրապետությունից դուրս: Արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի օրհնությամբ Արարատյան թեմում ևս մոտ 1000 բացիկներ են բաշխվել ու վաճառվել: Այսօր Արարատյան թեմի ներկայացուցիչները այցելելով Շիրակի թեմ, բերել են վաճառված բացիկների գումարը, որը կազմել է ՝ 464 հազար դրամ և 2 դոլար: Արարատյան թեմի երիտասարդաց միության համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մայլյանը հայտնել է, որ  բացիկները վաճառվել են մեկ օրում, շատերն են ցանկություն հայտնել գնելու, սակայն իրենք այլևս ձեռքի տակ չեն ունեցել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. david says:

    Թեմը հումորային ծրագիր կազմել էլ գիտի փաստորեն:Ծրագիր ,,Օվշոր արի տուն,,…

  2. Գոռ says:

    հետաքրքիր է, այս ծրագրի հումորային մասը որտեղ տեսաք? իսկ եթե դժվարանում եք տարբերել լուրճ ու պիտանի ծրագիր հումորայինից ավելի լավ է որակավորում չանեք հումորային և ոչ հումորային

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930