ՌԴ Կազան քաղաքում ընթացող Եվրասիական հասարակական համաժողովին մասնակցող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդես եկավ ելույթով:
Նախարարը, մասնավորապես, խոսեց վերջին տարիների Հայաստանի ձեռքբերումներից, ինտեգրացիոն նոր բլոկում մեր մարդկային և աշխարհագրական առավելություններից, կրթական ոլորտում կուտակած հարուստ փորձից: Նախարար Աշոտյանը հիշատակեց նաև Հայոց Ցեղասպանության մասին ու օգտվելով առիթից ներկա գտնվող բարձրաստիճան անձանց հրավիրեց 2015թ-ին այցելել Հայաստան և մասնակցել Ցեղասպանության 100 ամյակի միջոցառումներին: Նախարարը Երևան կվերադառնա նոյեմբերի 29-ին:
Ելույթն ամբողջությամբ`
ՀՀ կրթության և գիտության նախարարություն