Քաղաքագետ Ռուբեն Բարենցի գնահատմամբ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը կլուծի մեր երկրի ռազմական ու պարենային անվտանգությունը:
«Lուծվում է հայ ժողովրդի անվտանգության խնդիրը: Մենք ոչ հաց ունենք, ոչ նավթ ու բենզին, այսինքն, էներգետիկ լուրջ խնդիրներ. մեր ատոմակայանը կախված է Ռուսաստանից: Երկու բան, որը պետք է թույլ տա պետությանն ապրել, մենք չունենք, այնպես որ պարենային ու էներգետիկ խնդիրը լուծվում է եվրասիական տնտեսական միությանն անդամակցելով»,- ասաց քաղաքագետը:
Ըստ նրա, ԵՏՄ-ից Հայաստանի օգուտներն այնքան մեծ են, որ չպետք է մանր հարցերից կառչել:
Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ տնտեսագետների քննադատություններին, թե թանկացումների նոր ալիք է բերելու միությունը, նա ասաց.«Պետք է վերլուծենք ոչ թե ֆինանսական, տնտեսական արժեքներ, որոնք անպայման պետք է գոյություն ունենան, այլ մեզ համար ամենակարեւորը հոգեւոր արժեքներն են, որոնք կարող ենք ստանալ Ռուսաստանից: Օրինակ՝ ռուսական կրթական պոտենցիալը միշտ ավելի բարձր է եղել, քան՝ մերը: Իրենց պոտենցիալից ավելի շատ կքաղենք, քան ռուսները մեզանից: Միայն թարգմանչական խնդրին նայեք, միլիարդներ պետք է ծախսենք, որ իմանանք միջազգային վիճակը այս կամ այն ասպարեզում, եթե ռուսերեն ենք տիրապետում, միլիոնները մե մեջ են, չենք ծախսի, հաղորդակից ենք լինում համաշխարհային արժեքներին: Մաքսային միության անդամակցությունը խիստ անհրաժեշտ է, որովհետեւ Արեւմուտքում մեզ չեն սպասում: Մեզ այնքանով են սպասում, որ միայն թե ռուսների հետ չլինենք»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ