Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինն այսօր եռօրյա այցով ժամանել է Թուրքիա: Նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա հույս է հայտնել, որ Թուրքիան տարածաշրջանի համար «մեծ խաղաղարար» կդառնա, փոխանցում է «Հուրիեթ»-ը:
«Աստված օրհնի Թուրքիային ու մեծ խաղարար դարձնի», – ասել է Պապը Անկարայում՝ նախագահի նոր «Աք Սառայ» նստավայրում՝ նշելով, որ Թուրքիան պատասխանատու է տարածաշրջանի խնդիրները լուծելու համար:
Ֆրանցիսկոսն ընգծել է, որ հրեաները, մահմեդականները և քրիստոնյանները պետք է հավասար իրավունքներ ունենան ու ավելացրել, որ Անատոլիան քրիստոնյաների համար ուխտագնացության վայր է:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ