Լրահոս
Օրվա լրահոսը

Դանակի սպառնալիքով ավազակային հարձակում Երեւանում. հարուցվել է քրեական գործ

Նոյեմբեր 28,2014 17:51

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում  բացահայտվել է քաղաքացի Ռ.Խաչատրյանի նկատմամբ Երեւանում նոյեմբերի 23-ին տեղի ունեցած ավազակային հարձակման մանրամասները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

2014թ. նոյեմբերի 23-ին Ռ.Խաչատրյանը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում, ենթարկվել է հարձակման. Երևան քաղաքի Կորյունի փողոցում՝ Բժշկական համալսարանի մոտ,  առերեւույթ հանցագործություն կատարած անձը դանակի սպառնալիքով հափշտակել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայում գտնվող Ռ.Խաչատրյանի մոտ գտնվող գումարը  և  ոսկյա շղթան (27 գրամ)։

Դեպքի առթիվ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ռ.Խաչատրյանը, մշտական աշխատանք չունենալով, իրեն պատկանող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով կատարել է մասնավոր ուղևորափոխադրումներ:

2014թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում,  նրա ավտոմեքենան է նստել քաղաքացի Կ. Ահարոնյանը և Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջան՝ Կորյունի փողոց, փոխադրելու պատվեր տվել: Ռ.Խաչատրյանն ընդունել է պատվերը եւ նրան փոխադրել Կորյունի փողոց, որտեղ էլ Կ.Ահարոնյանն իր մոտ գտնվող դանակով Ռ.Խաչատրյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, ավազակությամբ հափշտակել է վերջինիս պատկանող ոսկյա շղթան և առկա կանխիկ գումարը։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ. Ահարոնյանին 27.11.2014թ.  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաև, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  Կ.Ահարոնյանի վերաբերյալ ներկայումս քննվում է ևս մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով: Նշված գործի շրջանակներում նրա կատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930